Ինչպես հայտնի է, փոքր ափսեների օգտագործումը օգնում է նիհարել:Բայց Քորնելի համալսարանի հետազոտողները բացահայտել են, որ նշանակություն ունի ոչ միայն այն, թե ինչ եք ուտում, այլ նաեւ այն, թե որտեղ եք ուտում, ինչքան ժամանակ եք ծախսում դրա վրա եւ ինչի՞ մասին եք զրուցում ուտելու ընթացքում:  Նրանք ուսումնասիրեցին   միջինում 41 տարեկան 190 ընտանիքի՝ ծնողների եւ երեխաների ընթրելու սովորությները եւ մարմնի զանգվածի ցուցանիշը, եւ շատ հետաքրքիր բան հայտնաբերեցին: Առաջին հերթին, ծնողները, ովքեր ընթրում են իրենց երեխաների հետ միեւնույն սեղանի շուրջ, ավելի փոքր քաշ ունեն, քան նրանք, ովքեր ծամում  են հեռուստացույցի առջեւ: Երկրորդը, ծնողներն, ովքեր սպասում են միչեւ իրենց երեխաները կավարտեն ուտելը, ավելի նիհար են, քան նրանք, ովքեր անմիջապես վեր են կենում սեղանի մոտից, հաղորդում է Fox News-ը։

Եւ վերջինը, ծնողներն, ովքեր սեղանի շուրջ զրուցում են այն մասին, թե ինչպես է անցել օրը, ավելի նիհար են, քան նրանք ովքեր լուռ են ուտում:

Ինչու՞մ է ընթիքի բարոյականությունը: Նրանում, որ մեծ նշանակություն ունեն։