Հեմոֆիլիան հազվագյուտ ժառանգական հիվանդություն է, որը ժամանակակից հիվանդությունն առայժմ չի կարողանում բուժել: Սակայն բժշկական դեղամիջոցների (մակարդելիության գործոնների) շնորհիվ հնարավոր է հիվանդությունը վերահսկողության տակ պահել` խուսափելով անոթներում եւ ներքին օրգաններում արյունահոսություններից եւ արյունազեղումներից եւ դրանց հաջոդող բոլոր բարդացումներից: Բուժման շնորհիվ հիվանդների կյանքի միջին տեւողությունը զգալիորեն մեծացել է, եւ այժմ բոլորովին էլ ոչ բոլորն են հաշմանդամ դառնում:
Խնդիրն այն է, որ մակարդելիության գործոնները բավականին թանկ արժեն. Տարեկան մեկ հիվանդի համար տասը հազար դոլարից ոչ պակաս: Դա բավականին մեծ բեռ է այնպիսի երկրի բյուջեի համար, ինչպիսին Հայաստանն է:
Իսկ ի՞նչն է Հայաստանին խանգարում մակարդելիության գործոններ արտադրել:
Մորոզովի անվան մանկական հիվանդանոցի հեմատոլոգիական բաժանմունքի ղեկավար Յուրի Պետրովը (Մոսկվա) NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ Ռուսաստանում այսօրվա դրությամբ յոթերորդ գործոնի խտանյութ են արտադրում, թեկուզեւ` փոքր քանակով: Նման գիտնականներն աշխատում են ութերորդ գործոնի մշակման վրա: Այնուամենայնիվ, հեմոֆիլիայի բուժման դեղամիջոցների մեծ մասը Ռուսաստանը արեւմտյան երկրներից է ներմուծում:
Հայաստանի Առողջապահության նախարարությանը կից Հեմատոլոգիայի կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ մակարդելիության գործոնների արտադրության համար անհրաժեշտ է պլազմայի հսկայական պահուստ ունենալ: Այդ պատճառով ավելի հեշտ է մակարդելիության գործոններ արտադրել այն երկրներում, որտեղ դոնորությունը զարգացած է եւ մարդիկ պարբերաբար արյուն են հանձնում: Հայաստանում, ցավոք, դոնորությունն այնքան էլ ընդունված չէ, այդ պատճառով այստեղ առայժմ վաղ է խոսել գործոնների արտադրության մասին: Եթե ապագայում մենք դոնորական արյան եւ պլազմայի մեծ պահուստ ունենանք, գուցե հնարավոր կլինի դրանք օգտագործել մակարդելիության այնպիսի գործոնների արտադրության համար, որոնք ներմուծվողներից ավելի ավելի էժան եւ մատչելի կլինեն:






