ԱՄՆ-ում մի քանի ընտանիք դատի է տվել սերմնահեղուկի Xytek բանկին իրենց մոլորության մեջ գցելու համար՝ բանկը դոնորին բնութագրել էր որպես «առողջ տղամարդ՝ բարձրագույն կրթությամբ եւ ինտելեկտի 160 գործակցով», սակայն պարզվել է, որ նա տառապում է երեք լուրջ հոգեկան խանգարումներով:
Բանկի էլեկտրոնային նամակներից մեկում պատահաբար բացահայտվել է թիվ 9623 դոնորի անձը, պարզվել է որ 39-ամյա Քրիս Ագգելեսը բոլորովին չէր համապատասպանում նրա մասին բանկի բնութագրին: Նա բարձրագույն կրթություն չուներ, նրան հեռացրել էին քոելեջից, բացի դրանից նրա մոտ բիոպոլյար խանգարում, շիզոֆրենիա ու նարցիսիզմ էր ախտորոշվել: Ագգելեսը լրիվ հակապատկերն էր այն տղամարդու, որին փնտրում են սերմնահեղուկի դոնորի ծառայություններից օգտվելու ցանկություն ունեցող կանայք:
Հայտնի է, որ Ագգելեսի սերմնահեղուկը բազմիցս օգտագործվել է բեղմնավորման համար՝ 2000-2014 թթ. ժամանակահատվածում ԱՄՆ-ում, Կանադայում ու Մեծ Բրիտանիայում լույս աշխարհ է եկել առնվազն 36 երեխա: Իրավաբանը, որը ներկայացնում է մի քանի դժգոհ ընտանիքների շահերը, չի բացառել, որ այդ դոնորից իրականում ավելի շատ երեխա է ծնվել:
Էնջի Քոլինզը ու նրա զուգընկեր Մարգարետ Էլիզաբեթը նշեցին, որ կատարվածն ասես «հիասքանչ երազ լինի, որը հանկարծ մղձավանջի է վերածվում»: Նրանք այդ դոնորից մի որդի են ունեցել, ու վախենում են, որ երեխան հորից ժառանգած կլինի նրա հոգեկան խնդիրները:
Հիմա Քոլինսների ընտանիքը ու եւս երկու ընտանիք դատի են տվել սերմնահեղուկի բանկին, որը Ջորջիա նահանգում է գտնվում, ու Օնտարիոյում դրա մասնաճյուղին: Նրանք բանկին մեղադրում են դոնորի ու նրա սոցիալական վիճակի մասին կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ:






