Բրիտանացի գիտնականները պատմել են տարբեր տեսակի բուսական յուղերի միջոցով սնունդ պատրաստելու վնասի մասին: Պարզվել է, որ «առողջ ճարպերը» մեծացնում են սրտի հիվանդությունների, երկրորդ տեսակի դիաբետի եւ քաղցկեղի զարգացման ռիսկը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ բարձր ջերմաստիճանում տաքանալու դեպքում այդ յուղերում փոփոխվում են քիմիական բաղադրիչները: Մասնավորապես, այնտեղ մինչեւ վտանգավորության աստիճան աճում է ալդեհիդների մակարդակը:
Իսկ օրգանիզմի վրա նրանց ազդեցությունն էականորեն մեծացնում է սրտի հիվանդության, երկրորդ տեսակի դիաբետի եւ քաղցկեղի ռիսկը: Հատկապես վտանգավոր են արեւածաղկի, եգիպտացորենի եւ այլ բուսական յուղերը, որոնք ծայրաստիճան անկայուն են մինչեւ բարձր ջերմաստիճան տաքացվելու դեպքում: Գիտնականները վերջերս պարզել են, որ ընդամենը 20 րոպե բուսայուղով սնունդ պատրաստելու դեպքում ալդեհիդների մակարդակը 20 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլատրված մակարդակը:
Առողջությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել մթերքի պատրաստման համար բուսայուղի օգտագործումից եւ նախապատվությունը տալ ձիթապտղի յուղին: Անհրաժեշտ է ավելի քիչ տապակել սնունդը, հատկապես բարձր ջերմաստիճանում եւ տապակելու ընթացքում բանջարեղենի յուղ չօգտագործել:
Յուղեր ընտրելիս անհրաժեշտ է ընտրել այն մթերքները, որոնք ավելի քան 60 տոկոս մոնոչհագեցած ճարպեր են պարունակում եւ 20 տոկոսից պակաս պոլիչհագեցածներ: Սննդի պատրաստման համար իմաստ չունի լրացուցիչ փող վճարել extra virgin կարգի ձիթապտղի յուղ գնելու համար: Բայց ավելորդ չի լինի կոկոսի յուղ գնել, որը շատ օգտակար է առողջության համար:






