Ամերիկյան Հարավային Ֆլորիդայի 70-ամյա բնակչուհի Մերի Էնն Ֆրանկոյի տեսողությունը վերականգնվել է իր տանը պատահաբար ընկնելուց հետո: Sky News-ի հաղորդմամբ, կինը վերջին 20 տարիներին կույր էր:

«Առավոտյան արթնանում եմ եւ տեսնում, թե ինչպես են արեւի ճառագայթներն անցնում ծառերի տերեւների միջով: Այնքան հուզիչ է դրան հետեւելը»,- պատմել է տարեց կինը:

Ֆրանկոն տեսողությունը կորցրել է 1995 թվականին, ավտովթարի հետեւանքով ստացած ողնաշարի վնասվածքի արդյունքում: Տանն ընկնելու հետեւանքով կինը վնասել է պարանոցը եւ վիրահատության ենթարկվել՝ ձեռքերի եւ մեջքի ցավը թեթեւացնելու համար: Վիրահատության արդյունքում վերականգնվել է նաեւ կնոջ տեսողությունը:

Նշվում է նաեւ, որ անհետացել է Մերի Էնն Ֆրանկոյի դալտոնիզմը, որով նա տառապում էր մինչեւ վթարը: