Միսաո Օկավան, որն այսօր դառնում է 116 տարեկան, իր երկարակեցության գաղտնիքը համարում է երկու պարզ բան՝ սուշին եւ լավ քունը:

Ճապոնուհին ուտում է օրական երեք անգամ եւ քնում է օրական առնվազն 8 ժամ:

Տիկին Օկավան, որը 94-ամյա որդի եւ 92-ամյա դուստր ունի, 4 թոռ եւ 6 ծոռ, հիմնականում սնվում է յուղոտ ձկով, ինչպիսին սկումբրիան է, եւ ընդամենը  18 տարի է, ինչ տարեցների տանն է՝ 98 տարեկանից:

«Նա ասել է, որ իր սիրելի ուտեստը բրնձով եւ քացախով սկումբրիայի սուշին է, որից առնվազն ամիսը մեկ անգամ ուտում է»,- Telegraph-ի հետ զրույցում ասել է Տոմոխիտո Օկադան՝ Կուրենաիի տարեցների տան տնօրենը, որտեղ ապրում է տիկին Օկավան:

Նրա ամուսինը՝ Յուկիոն մահացել է1 931-ին, այդ ժամանակից տիկին Օկավան մենակ է:

2013-ի հունիսի 12-ին 116-ամյա ճապոնացի Ձիրոէմոն Կիմուրայի մահից հետո տիկին Օկավան դարձել է աշխարհի ամենատարեց մարդը: