ԱՄՆ-ում Քլիվլենդի կլինիկայի բժիշկներն առաջին անգամ հիվանդին սրտի նոր փոքրիկ անլար էլեկտրոնային խթանիչ են փոխպատվաստել:
Եթե Սննդի եւ դեղորայքի հսկողության վարչությունը (FDA) հաստատի խթանիչը, սարքը կարող է մեծացնել հիվանդի հարմարավետությունը, քանի որ.
Վիրաբուժական վիրահատությունը փոխարինվում է միջմաշկայինով (ներդրվում է մաշկի միջով),
Հիվանդի կրրծքավանդակի վրա կտրվածք չեն անում եւ սպիներ չեն առաջանում,
Քլիվլենդի կլինիկայի դանդաղացած սրտխփոցով հիվանդը երրորդն է ԱՄՆ-ում, որը կապրի Nanostim սարքով՝ այդպիսով փորձարկելով դրա արդյունավետությունը:
Պրոցեդուրան ղեկավարում է բժիշկ Դանիել Քանթիլիոնը:
Nanostim սարքը նման է մի քանի սմ երկարությամբ փոքր մետաղական խողովակի, այն 10 տոկոսով ավելի կարճ է, քան սովորական կարդիոխթանիչները: Փոքր ճկուն խողովակի օգնությամբ բժիշկները խթանիչը ներդնում են ոտքի երակի մեջ եւ այն երակի միջոցով ուղարկում սիրտ: Սարքի մարտկոցը պետք է փոխել ամեն 8 տարին մեկ:
Կարդիոխթանիչները կարգավորում են չափազանց դանդաղ սրտխփոցը՝ բրադիկարդիան: Եթե սրտխփոցը թույլ է, կարդիոխթանիչը միոկարդը խթանելու համար իմպուլսներ է առաջացնում:






