Սեռական դաստիարակության շրջանակում մասնագետները փորձում են բացահայտել սեքսի մասին հիմար առասպելները, օրինակ` այն, թե անհնար է հղիանալ ամսականների ընթացքում: Պարզվում է, անալ սեքսի ընթացքում հղիանալու անհնարինությունը եւս առասպել է: Ամեն դեպքում, աշխարհում կա առնվազն մեկ կին, որը հենց այդպես է հղիացել: Նրա մասին պատմել է ուրոլոգ Բրայն Սթեյքսները Jersey Urology Group-ից (Ատլանտիկ Սիթի, ԱՄՆ):
Սթեյքսներն առաջին անգամ այդ կնոջը տեսել է, երբ դեռեւս օրդինատոր էր կլինիկաներից մեկում: Բժիշկների խումբը հետեւել է զարմանալի հիվանդին, որի արգանդը սխալ զարգացման հետեւանքով միացած էր հետանցքին:
Կինը, նրա խոսքով, զարգացման այսպես կոչված կլոակալ արատ ուներ, ներարգանդային զարգացման վաղ փուլում նրա հետանցքը, միզուղին եւ հեշտոցը չէին բաժանվել եւ մնացել էին որպես մեկ ուղի: Նման արատ հանդիպում է ամեն 50 000 մարդուց մեկի մոտ, եւ սովորաբար հնարավոր է լինում այն շտկել վիրահատության միջոցով:
Տարիներ առաջ հիվանդին, որի անունը չի նշվում, եւս նման վիրահատություն էին կատարել երեք առանձին ուղի ստեղծելու եւ հետանցքը հեշտոցից բաժանելու համար: Սակայն վիրահատությունն անհաջող էր անցել: Ավելին, կամ վիրաբույժների սխալի, կամ էլ վնասվածքին օրգանիզմի հակազդեցության հետեւանքով կնոջ մարմնում վիրահատությունից հետո ֆիստուլա էր ձեւավորվել` օրգանների միջեւ անոմալ միացություն: Այդպիսով` կնոջ արգանդը միացել էր հետանցքի հետ, այդ պատճառով ամեն ամիս դաշտանի ընթացքում կնոջ հետանցքից արյուն էր գալիս, իսկ արգանդի հետ չմիացած հեշտոցը «փակուղով» էր ավարտվում:
Բժիշկ Սթեյքսների խոսքով, կինը միայն անալ սեքսով էր զբաղվում հղիանալուց առաջ: Ռենտգենային հետազոտությունները եւս հաստատել են, որ նա հղիացել է հենց անալ սեքսից հետո:
Քանի որ նա չէր կարող ինքնուրույն ծննդաբերել, բժիշկները կեսարյան հատում են արել:
«Նրանք մեզ խաբել են 9-րդ դասարանում անատոմիայի դասերի ընթացքում», - ասել է Սթեյքսները:






