Մեծ Բրիտանիայից Մենդի Սելարսը տառապում է անսովոր հիվանդությամբ, որով աշխարհում ուրիշ ոչ ոք չի տառապում:  Նրա ոտքերի ընդհանուր քաշը ինչ-որ ժամանակ գերազանցում էր ցնցող 100 կգ-ն:

Երբ Մենդին նոր էր ծնվել, բժիշկները վախենում էին, թե նա երբեք չի կարողանա քայլել, որովհետեւ նրա ոտքերը նորմայից 5 անգամ ավելի մեծ էին: Սակայն Մենդին համառ երեխա էր եւ կարողացած քայլել սկսել` դրանով զարմացնելով բժիշկներին: Նա այժմ էլ զարմացնում է նրանց. չէ որ նրա ոտքերը ինչ-որ ժամանակ անդամահատվել են, բայց այժմ… շարունակում են աճել: 

Բժիշկների խոսքով, այս պահին Մենդին աշխարհում միակ մարդն է, որը տառապում է հազվագյուտ գենետիկ խանգարումով, որը ոտքերի ստորին հատվածի մաշկի, ոսկրերի, ճարպի, հյուսվածքի ավելորդ աճ է առաջացնում: Աճը շարունակվում է, չնայած ոտքերի մի մասի անդամահատմանը, որն իրականացվել է  2010-ին սեպսիսի հետեւանքով:   Ծայրատ ոտքերը միաւնույն է` մեծացել են եւ երեք տարի անց դրանց շրջագիծը մեկ մետր է կազմել, իսկ քաշը` 20 կգ:

Ոչ այնքան վերջերս Մենդին մասնակցել է նոր դեղի կլինիկական փորձարկումներին, ինչը նրան թույլ է տվել ոտքերի քաշը նվազեցնել մինչեւ 40-ից մի քիչ ավելի կգ: Այժմ նրա համար զգալիորեն հեշտացել է առօրյա այնպիսի գործեր կատարելը, ինչպիսին, օրինակ, հագնվելն է:   

Երկար տարիներ բժիշկները չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում Մենդիի ոտքերի հետ: Այդ ժամանակահատվածում նա փորձում էր ապրել նորմալ կյանքով. դպրոց էր գնում, քոլեջ, հետո հոգեբանություն էր ուսումնասիրում Կենտրոնական Լանկաշիրի համալսարանում: Չնայած տեղաշարժվելը նրա համար մեծ խնդիր էր, Մենդին այնուամենայնիվ պահպանում էր շարժունակությունը: Երբ նրա ոտքերի քաշը կազմել է 107 կգ, աղջկա մոտ լուրջ վարակ է զարգացել եւ անդամահատումը միակ ելքն էր: 

Քեմբրիջի համալսարանի գիտնականները, հետաքրքրվելով այդ դեպքում, Մենդիի ԴՆԹ-ի մի շարք թեստեր են կատարել: Նրանք PIK3CA գենի մի տառում մուտացիա են հայտնաբերել, որն էլ հենց առաջացնում էր ոտքերի ավելորդ աճը: Մենդին աշխարհում միակ մարդն է նման մուտացիայով: