Ավելի լավ է՝ արյան ճնշումը չափել երկու ձեռքերի վրա, ոչ թե մեկ: Հետազոտողները կարծում են, որ այդ ցուցմունքների տարբերությունը կարող է սրտի հիվանդությունների ռիսկի գործոն լինել, հայտնում է Newsmax Health-ը՝ հղում անելով New York Times-ին:
Հետազոտությանը մասնակցել է սրտի հիվանդություն չունեցող 40 տարեկանից մեծ 3390 մարդ, բժիշկները նրանց հետեւել են 13 տարի: Այդ ընթացքում նրանցից 600-ը սրտի նոպա է ունեցել, կաթված կամ սրտի հետ կապված այլ խնդիր: Ընդ որում՝ այդ 600 հոգուց 150-ի դեպքում երկու ձեռքերի սիստոլիկ ճնշումների (վերին ցուցիչ) միջեւ 10 միավորի տարբերություն է եղել:






