Մեր մաշկի վրա ազդում է ոչ միայն սնունդը, այլեւ հոգեբանական վիճակը՝ սթրեսն ու որոշ էմոցիաներ, պարզվում է, վատացնում են մեր մաշկի վիճակը

Սթրես

Մեր օրգանիզմում սթրեսի վիճակում արտադրվում է կոտիզոլ հորմոը, որի բարձր մակարդակը ազդում է արյան շրջանառության վրա ու վնասում դեմքի մաշկին: Սթրեսի պատճառով թուլանում են դեմքի արյունատար անոթների աշխատանքը, ինչը նպաստում է ծերացմանը: Եթե մարդը ունի այնպիսի խնդիրներ ինչպիսիք են պսորիազը, էկզեման ու կորյակները, սթերսը կարող է վատացնել դրանց վիճակը

Դեպրեսիա

Երկարատեւ դեպրեսիան բացասաբար է ազդում մաշկի վիճակի վրա: Երբ մարդը դեպրեսիայի մեջ է, նրա օրգանիզմը չի կարող արդյունավետորեն նվազեցնել բջիջներում առկա բորբոքումը: Դեպրեսիան վատացնում է քունը, ինչը դանդաղեցնում է մեր մաշկի «վերանորոգումը», աչքերի տակի կապտուկների վերացումը ու շատ այլ գործոններ: Վերջապես դեպրեսիայի վիճակում ուժեղանում է ցանը, նեւրոպատիկ քորը, էկզեման ու տրիխոտիլոմանիան:

Վախ

Երբ մարդը վախենում է, նրա օրգանիզմը ադրենալին հորմոնի մեծ քանակություն է արտադրվում: Մկանները լարվում են, քրտնագեղձերը աշխատում իրենց նորմայից շատ: Վախը մարդուն դարձնում է մռայլ, ինչի հետեւանքով հոնքերի միջեւ խորը կնճիռներ են առաջանում: Ընդհանուր առմամբ մշտական վախի մեջ գտնվողները իրենց տարիքից շատ ավելի մեծ են երեւում:

Բարկություն

Բարկությունն ու չարությունը նույնպես բացասաբար են ազդում մարդու մաշկի վիճակի վրա: Բանն այն է, որ բարկությունը ազդում է դեմքի մկանների վրա ու դրա հետեւանքով դեմքի կնճիռները ավելի են խորանում, հայտնվում են մուգ բծեր:

Սթրեսի ու էմոցիաների բացասական ազդեցությունից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ զբաղվել սպորտով, որը դրական է ազդում տրմադրության վա ու օգնում է հաղթահարել սթրեսը: