Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որը հագեցած է սենսորներով ու Bluetooth- մոդուլով սմարթֆոնին միանալու համար: Սարքը կարող է հաշվետվություն ուղարկել օգտվողի բժշկին:
Ատամները մաքրելու ընթացքում ստացվող տվյալները խոզանակը պատկերում է iOS-ի եւ Android–ի հիմքով սարքերի հավելվածի վրա:
Ծրագիրը ցույց է տալիս բերանի խոռոչի 3D մոդելը, որի շնորհիվ Philips Sonicare –ի տերը բաց չի թողնում ատամները մաքրելը:
Հավելվածը նաեւ զգուշացնում է տիրոջը, եթե նա չափից ջանասիրաբար է մաքրում ատամները, հայտնում է The Verge –ը: Նման հավելվածը հիշեցնում է, որ պետք է փոխել ատամի խոզանակի գլխիկը:
Բացի դրանից, կարելի է ատամնաբուժական խնդիրների առկայության դեպքում հատուկ ռեժիմ միացնել: Հավելվածը հատուկ հաշվետվություններ է ստեղծում բերանի խոռոչի վիճակի մասին:
Մարտկոցի մեկ լիցքը բավականացնում է երկու շաբաթ ՝ այսինքն 2 րոպեանոց 28 սեանսների համար:
Խոզանակն արժե 199 դոլար, այն վաճառքում կհայտնվի հուլիսին:






