Բերանի համի վրա կարող են ազդել մեր օգտագործած դեղերը կամ մթերքները, բայց եթե Դուք անսովոր ոչինչ չեք կերել, այդ համը երբեմն կարող է մատնանշել օրգանիզմում զարգացող հիվանդություններ: 

Մասնագետները նկարագրել են բերանի համի տարբեր նրբերանգները եւ մատնանշել են այն հիվանդությունները, որոնց հետ դրանք կարող են կապված լինել. 

• քաղցր համ. դա սկսված դիաբետի հնարավոր ախտանիշ է կամ էլ` ատամնաբուժական խնդիրների,

• աղի համը կարող է ԼՈՐ հիվանդությունների, ջրազրկման ազդանշան լինել, 

• թթու համը կարող է ստամոքսի կամ ենթաստամոքսային գեղձի զարգացող խոցի նշան լինել, 

• դառը համը կարող է մատնանշել լեղապարկի, լյարդի, ԱՍՏ-ի (գաստրիտ) հետ կապված խնդիրներ,

• մետաղական համը կարող է լեղապարկում խնդիրների, ինչպես նաեւ ցածր թթվայնությամբ գաստրիտի նշան լինել,

• «հոտած» համը (ծծմբաջրածին) կարող է մարսողական համակարգում բնածին պաթոլոգիայի կամ գաստրիտի նշան լինել: 

Այդ տհաճ ախտանիշների հետ կապված` մասնագետների խորհուրդները վերաբերում են սննդակարգի եւ ամենօրյա սննդի կարգավորմանը. հրաժարվել տապակած, աղի,   կծու սննդից, բացառել շատակերությունը եւ գիշերն ուտելը: Բայց պետք է հիշել, որ տհաճ համը ոչ թե հիվանդություն է, այլ հիվանդության ախտանշան: Այդ պատճառով դրա ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է առնվազն խորհրդակցել գաստրոէնտերոլոգի հետ եւ ԳՁՀ անցկացնել: