Դեպրեսիայի դեմ լավագույն միջոցը կրքոտ սեքսն է, պնդում են բրիտանացի գիտնականները: 

Բժիշկները պարզել են, որ մարդու գլխուղեղում կառուցվածք կա, որը պատասխանատու է սիրո զգացման համար: Սակայն դեպրեսիայի ընթացքում այդ ոլորտում ակտիվությունն էականորեն նվազում է: Հերիք է մարդը սիրահարվի եւ սեռական ուժեղ հակում ապրի, երբ կյանքն անմիջապես ավելի գեղեցիկ է դառնում: Այդ կապակցությամբ գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ սեքսն ընդամենը օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջ չէ, այլեւ դեպրեսիայի դեմ հրաշալի դեղ: 

Հետազոտության հեղինակները նաեւ պարզաբանել են, թե ինչպես է առաջանում կիրքը: Նրանց խոսքով, այդ պահին գլխուղեղում փորձ է առաջանում` միավորելու պոտենցիալ զուգընկերներին:  Հույզը շատ ուժգին է, այդ պատճառով մարդիկ քաղցրալի էյֆորիա են ապրում: Կիրքը կարող է երեքից տասներկու ամիս տեւել: Միաժամանակ գիտնականները պատասխան չունեն այն հարցին, թե ինչու որոշ զույգերի սիրո կրակն արագ մարում է, իսկ մյուսներին հաջողվում է իրար վայելել ամբողջ կյանքի ընթացքում: