Շվեդիայում բարձր տեխնոլոգիական պահպանակ են ստեղծել, որն ունի պատռվելը կանխող մեղրաբջիջների կառուցվածք:

HEX անվանումը ստացած արտադրանքը պատրաստված է լատեքսից եւ 6-անկյունու կառուցվածք ունի, ինչն այն մի քանի անգամ ավելի դիմացկուն է դարձնում սովորական պահպանակներից, հայտնում է Tech Insider-ը:

Մակերեսի 6-անկյունի կառուցվածքը ավելորդ լարվածությունը վերաբաշխում է մեկ բջջի սահմաններում, ինչը պապանակն ավելի դիմացկուն է դարձնում:  Եթե մակերեսն ամեն դեպքում պատռվի, պատռվածքը կսահմանափակվի 1/100 մասով եւ ոչ ավելին: Այդ կերպ աշխատում է ռիփստոպ ( ripstop) հյուսվածքը, որն օգտագործում են ռազմական համազգեստ եւ զբոսաշրջիկների համար հագուստ կարելու համար:

Պահպանակը ներսից հատուկ փոշով է պատված, որը կանխում է սեռական ակտի ժամանակ դրա սահելու հավանականությունը: Արտադրողի խոսքով՝ նոր ապրանքի հաստությունը համեմատելի է այլ արտադրողների ամենաբարակ մոդելների հետ. լատեքսի շերտն ընդամենը 0.055 մմ է: