Հետազոտությունները ցույց են տալիս, որ ճիշտ սնվելը եւ ֆիզիկական վարժությունները կարող են մեծ դեր խաղալ նախադաշտանային համախտանիշի (ՆԴՍ) նշանների նվազեցման կամ նույնիսկ դրանց վերացման գործում: Բացի դրանից՝ ՆԴՍ-ով տառապող  կանայք, ըստ ամենայնի, ավելորդ քաշ են ունենում կամ դժգոհ են իրենց մարմնից, ուստի ՆԴՍ-ի բուժումից հետո  կարելի է նաեւ այդ խնդիրը լուծել, ասում է կանանց առողջության հարցերով փորձագետ Էլեն Բարեթը:

Վերջերս հետազոտողները պարզել են, որ ՆԴՍ-ի ախտանիշերը սովորաբար առաջանում են մագնիումի եւ կալցիումի պակաս ունեցող կանանց շրջանում, ուստի մեծացնելով սննդակարգում այդ հանքանյութերի քանակը` հնարավոր է թեթեւացնել կամ նույնիսկ վերացնել ՆԴՍ-ն:

Մագնիում պարունակող մթերքներից են՝ սպանախը, ընկուզեղենը, լոբին, շոկոլադը:

Կալցիումը թեթեւացնում է ՆԴՍ-ի հետ կապված էմոցիոնալ ախտանիշերը, ինչպիսիք են՝ տրամադրության կտրուկ փոփոխությունները եւ ընկճախտը: Կալցիումը նաեւ օգնում է կառավարել քաշը: Եթե Ձեր սննդակարգում բավականաչափ կալցիում չկա, Ձեզ համար դժվար կլինի խուսափել ավելորդ կիլոգրամներից:

Կալցիումով հարուստ մթերքներն են՝ քնջութի սերմերը, մուգ կանաչ տերեւավոր բանջարեղենը, սագաթաթերը եւ բակլան: Որպեսզի մարմինը լավ յուրացնի կալցիումը, վիտամին D-ի մեծ պահանջ ունի, որը ստանում է արեւից:

ՆԴՍ-ի վերացման եւս մեկ կարեւոր քայլ է մարզանքը, հատկապես դաշտանի սկսվելուց մեկ շաբաթ առաջ: Մարզանքը բնական հակադեպրեսանտ է: Կարելի է 45 րոպե արագ քայլել, 2 ժամ զբոսնել, հեծանիվ քշել կամ պարել: