Մեծ Բրիտանիայից Լիզզի Ֆոսթերի մոտ հղիության ընթացքում տալկ կուլ տալու հակում է առաջացել: Այդ ժամանակվանից երկու երեխայի մայրն այդ նյութի գրեթե քառորդ տոննա է կերել:
Տալկի փոշին ավանդաբար օգտագործվում է հիգիենիկ նպատակներով` նորածինների մաշկը մշակելու համար, բայց ուտելը վտանգավոր է, դա կարող է թունավորման հանգեցնել: Սակայն Լիզայի մոտ առաջին հղիության ընթացքում տալկի նկատմամբ անհաղթահարելի հակում է առաջացել: Նա մտածում էր, որ անառողջ հակումը կանհետանա ծննդաբերությունից հետո, սակայն այդպես չեղավ եւ նույնիսկ երկու երեխայի ծննդից հետո նա շարունակում է տալկ ուտել:
Լիզզին ամեն շաբաթ տալկի մեկ 500 գրամանոց տուփ, է ուտում եւ նրա իսկ հաշվարկներով այդ կիրքը նրան արդեն ընտանեկան խնայողություններից 800 ֆունտ է արժեցել: Ըստ ամենայնի, Լիզան տառապում է պիկա կոչվող խանգարումով, որի դեպքում մարդը սկսում է անուտելի բաներ օգտագործել սննդի մեջ:
Լիզան շատ լավ գիտե, որ տալկը կարող է զարկերակային ճնշման նվազման հանգեցնել, թուլություն եւ փորլուծություն առաջացնել: Այդ հանքանյութը կարող է նաեւ վնասել նյարդային համակարգը եւ մարդուն նույնիսկ կոմայի հասցնել:
Փորձագետները դեռեւս չեն պարզել Լիզայի անառողջ հակման ճշգրիտ պատճառները, սակայն կասկածում են, թե նրա օրգանիզմը ցանկանում է այդ եղանակով փոխհատուցել այնպիսի սննդանյութերի պակասը, ինչպիսին են երկաթը եւ D վիտամինը:
Բոլոր այս տարիների ընթացքում 25-ամյա կինն արդեն տալկի ավելի քան 400 տուփ է կերել, ինչը 200 կգ է կազմում, գրեթե քառորդ տոննա: Լիզզին գրեթե մշտապես տալկ է ուտում` եւ նախաճաշին, եւ հեռուստացույց դիտելիս եւ նույնիսկ աշխատանքի ճանապարհին:







