Մեր մաշկի վիճակի վրա բացասաբար են անդրադառնում ոչ միայն ալկոհոլը եւ ծխախոտը, այլ նաեւ շատ այլ գործոններ, որոնց մասին շատերը չեն էլ կռահում: Ստորեւ ներկայացված են մի քանի անսպասելի գործոններ, որոնք կարող են մաշկի վաղաժամ ծերացման պատճառ դառնալ:

Նստակյաց կյանք

Եթե Դուք անընդհատ նստում եք համակարգչի դիմաց, դա կարող է ԴՆԹ-ի փոփոխությունների հանգեցնել, որն էլ մաշկի ժամանակից շուտ ծերանալու պատճառ կդառնա: Այդ մասին է վկայում British Journal of Sports Medicine-ի հետազոտությունը:

Մաշկի գույնը բացող միջոցներ

Եթե Դուք օգտագործում եք մաշկի գույնը բացող կոսմետիկ միջոցներ, որոնք պարունակում են հիդրոհինոն կամ սնդիկ, Դուք, հավանաբար, կսկսեք ծերանալ ժամանակից շուտ: Այդպիսի քսուքները երկար օգտագործելու դեպքում ռեակցիայի մեջ են մտնում ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ եւ ի հայտ են բերում ակտիվ գունավորում (պիգմենտացիա) եւ մաշկի վաղաժամ ծերացում: Ուշադի՛ր կարդացեք այն քսուքների բաղադրությունը, որոնք գնում եք:

Արեւայրուք

Արեւայրուքը դուր է գալիս շատերին, եւ թուխ մաշկն էլ մոդայիկ է համարվում, այնուամենայնիվ արեւի ճառագայթները վնասակար են մաշկի համար, եւ բացի այլ խնդիրներից, ի հայտ են բերում մաշկի վաղաժամ ծերացում: Ի դեպ, արեւի ճառագայթների պատճառով մաշկի վրա արագ են առաջանում պիգմենտային հետքեր եւ կնճիռներ: Սմարթֆոնների օգտագործում

Ինչքան շատ ժամանակ են մարդիկ անցկացնում սմարթֆոններով, այնքան բարձր է հավանականությունը, որ նրանց մոտ կառաջանա, այսպես կոչված, «սմարթֆոնային դեմք»: Վերջինիս բնորոշ առանձնահատկություններն են կախված կզակը եւ վզի թուլացած մկանները, ինչը հեռախոսի էկրանին նայելու համար գլուխը անընդհատ կախելու հետեւանք է:

Հետցնցումային սթրեսային խանգարում

American Journal of Geriatric Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց տվեց, որ հետցնցումային սթրեսային խանգարում ունեցող մարդիկ ավելի շուտ են ծերանում: Վերջինս բացատրվում է օրգանիզմի վրա հոգեբանական ցնցման եւ սթրեսի միասնական փոխազդեցությամբ: