Խորվաթիայում տղամարդը ողջ է մնացել այն բանից հետո, երբ կայծակը խփել է գլխին: Բժիշկների կարծիքով, Պետրովիցի գյուղի բնակիչ 41-ամյա Զորան Յուրկովիչին փրկել է նրա սեփական սեռական անդամը. լիցքը հողանցվել է` անցնելով տղամարդու սեռական օրգանի միջով: Զորանը հեծանվով գնացել է ճանապարհով եւ ռադիո է լսել ականջակալներով, երբ նկատել է, որ ամպրոպ է սկսվել:
Կայծակի հարվածը խփել է տղամարդու ուղիղ գլխին: Զորանի հագին ռետինե կոշիկներ են եղել, այդ պատճառով էլեկտրականությունը չէր կարողացել հողանցվել կոշիկների միջոցով, սակայն տղամարդը ողջ է մնացել ականջակալներով ռադիոյի եւ սեփական սեռական օրգանի շնորհիվ: Ամբողջ մարմնով անցնելու փոխարեն` ներքին օրգանները վնասելու մեծ հավանականությամբ, լիցքն ականջակալների hաղորդալարով իջել է մինչեւ ռադիոընդունիչը, որը հեծանվորդն ամրացրել էր գոտուն, իսկ հետո դուրս է եկել տղամարդու սեռական անդամի միջոցով:
Մարդիկ, որոնք բեռնատարով անցել են մոտերքով, սարսափել են: Նրանք կանգ են առել եւ մոտ են վազել Զորանին, որը նստած էր անձրեւի տակ: Նրանից գոլորշի էր տարածվում, հեծանիվը կողքին ընկած էր: Տուժածին հիվանդանոց են հասցրել:
Զորան Յուրկովիչին զննելով` բժիշկները զարմացած էին, որ ողջ է մնացել: Նրանք տեղի ունեցածը հրաշք են կոչել եւ արձանագրել են, որ լիցքն իրոք հողանցվել է տղամարդու սեռական օրգանների միջոցով, հայտնում է Daily Mail-ը:






