Երկար տարիներ հետազոտողները փորձել են հասկանալ, թե հիվանդների ուղեղում երբ են սկսվում Ալցհեյմերի հիվանդության հետ կապված առաջին փոփոխությունները: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ փոփոխությունները կարող են առաջանալ վեց ամսական հասակից:
JAMA Neurology-ում հրապարակված նոր հետազոտությունում ասվում է, որ հիվանդության զարգացման ռիկսի հետ կապված APOE-E4 գեն ունեցող երեխաները ունեն ուղեղի զարգացման տարբերություններ՝ ի համեմատ այս գենը չունեցողների: Ըստ Շոն Դեոնիի, ով ղեկավարում է Բրաունի համալսարանում մանկական տեսահետազոտման լաբորատորիան, վարկած կա, որ այս գենը մասնակցում է միելինային թաղանթի պահպանմանը՝գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդերը մեկուսացնող շերտի, հաղորդում է Fox News-ը։
Իրենց վարկածը ստուգելու համար հետազոտողները ուսւոմնասիրեցին 2-25 ամսական 162 երեխայի ուղեղի պատկերները: Երեխաներից վերցրեցին ԴՆԹ անալիզ, որը ցույց տվեց, որ նրանցից 60-ը ունի E4 գենը, իսկ մնացածը՝ E3:
«Մենք բացահայտեցինք, որ E4 գենը կրողների մոտ միելինը շատ արագ է ձեւավորում՝ կյանքի վեց ամիսների ընթացքում, եւ նրանք ավելի շատ միելին ունեն, քան E3 գենը կրողները, -ասում է Դեոնին, -իսկ մոտավորապես մեկ տարուց E3 կրողները հասան նրանց եւ նույնիկս անցան»:
Ըստ Դեոնիի, սա ամենեւին չի նշանակում, որ E4 գենը կրողները պարտադիր ձեռք կբերեն Ալցհեյմերի հիվանդություն մեծ հասակում: Նրանք շարունակեցին հետևել երեխաների զարգացմանը և տեսան, որ բոլոր երեխաների մոտ զարգանում են նորմալ կոգնիտիվ և վարքային կարողություններ: Հետազոտողները ավելի շուտ փորձում էին գտնել E4 գենի կապը Ալցհեյմերի հիվանդության հետ:
Հետազոտությունը ցույց տվեց նաև, որ Ալցհեյմերի հիվանդության հետ կապված գլխուղեղի փոփոխությունները կատարվում են մանկական հասակից:






