20-ամյա Քեթի–Անա Մուրը մի քանի շաբաթում ճաղատացել է ՝ զրկվելով այն գեղեցիկ մազերից, որոնցով մինչ այդ հպարտանում էր: Նրա անսպասելի ճաղատացոմը մասնագետները բացատրում են քննություններից առաջ աղջկա ծանր ապրումներով:
Ամառային քննաշրջանից որոշ ժամանակ առաջ Քեթի- Անայի մազերը սկսել էին արագ թափել, ու նա շուտով լրիվ զրկվել էր դրանցից: Խնդիրը դրսեւորվել է դեռ մարտին, ցնցուղ ընդունելիս ամբողջ սալահատակին թափված մազափնջեր էին հայտնվում: Ժամանակի ընթացքում մազերը սկսել էին ամեն օր փնջերով թափվել, ու մի քանի շաբաթից նա զրկվել էր իր մազերի 70 տոկոսից: Սկզբում նա դրան նշանակություն չէր հաղորդում, համարելով որ մազերը թափվում են կոսմետիկ միջոցների գործածումից: Բայց այդ տհաճ պրոցեսը շարունակվում էր ու շուտով ճաղատ մասերը սկսեցին նկատելի դառնալ ու աղջիկը ստիպված էր ծածկել գլուխը:
Քննաշրջանի ավարտից հետո Քեթի Անան այցելել էր բժշկի, որը նրա մոտ ալոպեցիա էր ախտորոշել ՝ աուտոիմունային հիվանդություն, որին բնորոշ է ճաղատացումը: Մասնագետի կարծիքով այդ խնդրի առաջացման պատճառը,ամենայն հավանականությամբ, սթրեսն է եղել: Բժիշկը աղջկան վշտացրել էր՝ ասելով, որ նա ամենայն հավանականությամբ շուտով կզրկվի բոլոր մազերից:
Դրանից հետո Քեթի ԱՆան երկարատեւ դեպրեսիայի մեջ էր ընկել, խուսափում էր ընկերներից, ազգականներից ու նույնիսկ համալսարան այլեւս չէր հաճախում: Քեթին կարողացել է վերականգնել ինքնավստահությունը միայն ընկերների օգնությամբ, որոնք նրան ներշնչել են, որ ոչ մեկին հետաքրքիր չէ նրա մազերի վիճակը:
Ցավոք նրա մազերը դժվար թե երբեւէ նորից աճեն ու հիմա աղջիկը ինտերնետի միջոցով փող է հավաքում որակյալ կեղծամ գնելու համար:
Ալոպեցիայի իսկական պատճառը դեռ հայտնի չէ գիտությանը, չնայած որոշ փոեւձագետներ կարծում են, որ դա իմունային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ իմունիտետը գրոհում է մազերի ֆոլիկուլների վրա: Դրա հետեւանքով մազերի աճը դադարում է ու սկսվում է ճաղատացում:









