Երեք ամիս առաջ Հնդկաստանի 4 տարեկան բնակիչ Սագար Ջորջիի աչքերում կարմիր կետեր հայտնվեցին, շուտով դրանք սկսեցին արյունահոսել: Տղայի ծնողները չէին կարող իրենց բուժում թույլ տալ թանկարժեք մասնավոր կլինիկայում, այդ պատճառով նրանք պետական հիվանդանոցի դիմեցին, որի մասնագետներն այդպես էլ չպարզեցին տարօրինակ խանգարման պատճառը:
Սագարի մայրը պատմել է, որ որդու աչքերը սկզբում ուժգնորեն այտուցվել են, իսկ հետո այդտեղից սկսել է արյուն հոսել: Բժշկությանը հայտնի են աչքերից եւ ականջներից արյունահոսության դեպքեր, բայց ամեն ինչ այլ սցենարով էր տեղի ունենում, սկզբում Սագարի աչքերում արյան թանձրուկներ ձեւավորվեցին, որոնք հետագայում ներծծվեցին, որովհետեւ արյունը դուրս էր գալիս մակերեւույթ: Լիովին հնարավոր է, որ հատուկ անալիզների անցկացումը կօգներ պարզել խանգարման պատճառը, բայց ծնողները չեն կարող իրենց թույլ տալ վճարել 156 դոլար ախտորոշման համար:
Տղայի դեպքը մեծ հետաքրքրություն է առաջացրել Գուվահատի քաղաքի բժշկական հանրության շրջանում, որտեղ գտնվում է կլինիկան, սակայն բժիշկները, որոնք Սագարին քաղցկեղից են բուժում, հրաժարվում են հայտնել, թե ինչու են հենց այդ գործողությունները ձեռք առնում:
Բուժման ճիշտ լինելուն կասկածում են նաեւ երեխայի ծնողները, որոնք կցանկանային դիմել այլ բժիշկների: Նրանք նշում են, որ տղայի վիճակը չի բարելավվել, իսկ նրա աչքերն առաջվա պես սարսափելի տեսք ունեն:
2013 թվականին 17-ամյա անգլուհի Մարնի Հարվիի մոտ աչքերի արյունահոսություններ սկսվեցին, որոնց պատճառը բժիշկներին հայտնի չէ: Հետագայում Մարնիի վիճակը վատացավ, արյունը սկսեց հոսել քթից, ականջներից, ձեռքի մատներից, գլխամաշկից եւ լեզվից: Աղջիկը դադարեց դպրոց գնալ, նա տառապում էր ուժեղ գլխացավից, մի շարք մասնագետների այցելեց բուժման տարբեր մեթոդներ փորձարկեց, բայց ոչ ոք այդպես էլ չկարողացավ ախտորոշում տալ: Մինչ այժմ այդ աղջիկն առեղծված է մնում բժիշկների համար եւ Մեծ Բրիտանիայում միայն նրա մոտ են նման ախտանիշներ դիտարկվում:








