Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է արդյունավետ միջոց գտնել, որն օգնում է մկանային դիստրոֆիայի կանխարգելմանը, իսկ առողջ մարդկանց մոտ բարձրացնում է ֆիզիկական դիմացկունության մակարդակը:

NAD կոֆերմենթն ընդունակ է պայքարել մկաններն անբավարար ակտիվությամբ օգտագործելիս առաջացող խնդիրների դեմ: Այս նյութն անհրաժեշտ է նաեւ օրգանիզմի կողմից ճարպերի եւ ածխաջրերի յուրացման համար, սակայն տարիքին զուգահեռ օրգանիզմը այն ավելի ու ավելի պակաս է արտադրում, այդ պատճառով սինթեզը դանդաղում է:

Գիտնականներն իրենց հայտնագործությունն ապացուցել են մկների վրա կատարած փորձի ընթացքում. պարզվել է, որ այդ նյութի մակարդակի նվազման դեպքում սկզբում ոչ մի փոփոխություն չի եղել, բայց 3-7 ամսական տարիքում այն հանգեցրել է Դյուշենի մկանային դիստրոֆիան հիշեցնող հիվանդության:

Այդ նյութի մակարդակի վրա ներգործելու օգնությամբ գիտնականներին հաջողվել է միտոքոնդրիումներում ակտիվացնել էներգետիկ փոխանակությունը եւ մկներին բերել ֆիզիկական նորմալ ձեւի: