Տղամարդիկ ավելի հաճախ ափսոսում են, որ մեծ քանակությամբ կանանց հետ չեն ունեցել սեքս, իսկ կանայք` որ սեքս են ունեցել ոչ այն զուգընկերոջ հետ, նշում է նոր հետազոտությունը:
«Տղամարդու համար պոտենցիալ սեքսի ամեն բաց թողած հնարավորությունը` էվոլյուցիայի ողջ պատմության ընթացքում բազմանալու բաց թողած հնարավորություն է»,- ասել է հոգեբանության պրոֆեսոր Մարտի Հեյզելտոնը, հետազոտության հեղինակը:
Տղամարդը, հիմնականում, ափսոսում է երեք բանի համար՝ շատ անվճռական էի և չմոտեցա պոտենցիալ զուգընկերուհուն, հնարամիտ չէի սեքսում երիտասարդ տարիներին և էլ ավելի հնարամիռ չէի, երբ ամուսնացած չէի, հաղորդում է CBS News-ը։
Կինը, հիմնականում, ափսոսում է, որ. կորցրել է կուսությունը ոչ համապատասխան տղամարդու հետ, խաբում է ներկայիս կամ նախկին զուգընկերոջը և չափազանց շտապում է սեքսի հարցում: Նրանցից շատերը ափսոսում էին առաջին հերթին այն մասին, որ սեքս էին ունեցել ֆիզիկապես ոչ գրավիչ զուգընկերոջ հետ:






