Հավերն իրենց լսողությունը վերականգնելու զարմանալի ունակություն ունեն, եւ այդ հատկությունը ոչ կոմերցիոն կազմակերպություններին ոգեշնչում է մարդկանց լսողության կորստի դեմ դեղամիջոց փնտրելու:
Հավերի զարմանալի լսողոթյան գաղտնիքն այն է, որ նրանց ներքին ականջի բազալ բջիջները կարող են փոխարինվել մազմզուկային բջիջներով, որոնք վնասվել են աղմուկի կամ մեկ այլ պատճառով:
Հավերը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչները չեն, որոնք վերականգնում են իրենց վնասված լսողությունը: Գրեթե բոլոր կենդանիները՝ բացի կաթնասուններից, ունակ են դրան:
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մկները վերականգնում են իրենց լսողության մի մասը՝ օգտագործելով բազալ բջիջները, որոնք վերածվում են մազմզուկային բջիջների, գոնե լաբորատորիայում, տեղեկացնում է Fox News-ը։
Խլության բուժման նոր մեթոդ է ստեղծվել
Հետազոտողները Լսողության առողջության հիմնադրամի աջակցությամբ հույս ունեն մարդու ներքին ականջում բազալ բջիջները գործառնական մազմզուկային բջիջների վերափոխելու միջոց գտնել:
Լսողության արդյունավետ մեթոդ գտնելու համար հետազոտողներն իրենց առջեւ մի շարք կարեւոր խնդիրներ են դրել՝ պարզել, թե ինչպես են հավերի լսողական օրգաններում բազալ բջիջները վերածվում մազմզուկային բջիջների եւ նյութեր ու դեղեր գտնել, որպեսզի այդ գործընթացն ապահովել մարդկանց դեպքում:
Իր լաբորատորիայում հետազոտող թիմի անդամ Էդ Ռուբելը, ով Վաշինգթոնի համալսարանում լսողության մասին գիտություն է դասավանդում, աշխատում է նախագծի այն մասի վրա, որը կարող է մի գեղեցիկ օր բերել մազմզուկային բջիջների վերականգնմանը:






