Որոշ տարեց մարդիկ առանձնանում են ֆենոմենալ հիշողությամբ, որով նույնիսկ երիտասարդներից քչերը կարող են հպարտանալ: Northwestern University-ի գիտնականները որոշել են պարզել, թե որտեղից այդ մարդկանց նման լավ հիշողություն:
Գիտնականները Էմիլի Ռոգալսկիի գլխավորությամբ իրենց փորձարկմանը մասնակցելու համար 62 մարդ են ընտրել, նրանց ընտրելով հազարավոր մարդկանցից, որոնք համարում էին, որ իրենք հրաշալի հիշողություն ունեն: Նրանք ընտրել են թեստի օգնությամբ. 80 տարեկանից մեծ տարեցներին 15 բառ են ասել եւ 15 րոպեից նրանք պետք է կրկնեին դա: Փորձարարական խմբի մեջ մտնող մարդիկ կարող էին 9 բառ արտաբերել, մինչդեռ 80 տարեկանից մեծ մարդկանց համար նորման 5 բառ վերհիշելն է:
Փորձարարական խմբի մեջ մտած տղամարդկանցից մեկն այն աստիճան էր տպավորված այն փաստով, որ իր հիշողությունը ֆենոմենալ է ճանաչվել, որ այժմ «սուպերծերուկ» գրությամբ թիկնոց է կրում, որ ընկերն է պատրաստել նրա համար:
Հետաքրքիր է, որ բոլոր մասնակիցների մոտ ինտելեկտի գործակիցը տարբեր է եղել, նրանք տարբեր կրթություն են ստացել, տարբեր կենսակերպ են վարել, տարբեր կերպ են սնվել, ոմանք նույնիսկ ծխել են եւ ալկոհոլ են օգտագործել:
Նրանց միջեւ ընդհանուր է եղել այն, որ МРТ պրոցեդուրայից հետո, որը 18 ամիս ընդմիջմամբ անցել է 80-ից 101 տարեկան 15 «սուպերծերուկ» եւ 15 մարդ իրենց տարիքի համար սովորական հիշողությամբ, պարզվել է, որ «սուպերծերուկների» ուղեղն ավելի մեծ է եղել, քան նրանց տարեկիցների մեծամասնության մոտ եւ փոքրացել է ավելի փոքր արագությամբ, քան այդ տարիքի այլ մարդկանց մոտ: Հայտնի է, որ քառասուն տարեկանից ուղեղը սկսում է փոքրանալ, սեղմվել, տասը տարում մոտավորապես 5 տոկոսով: 70 տարեկանից հետո գործընթացն արագանում է եւ ընդգրկում է ամբողջ ուղեղը: Այն մարդկանց ուղեղը, որոնք տարեց հասակում պահպանում են լավ հիշողությունը, նվազում է անհամեմատ ավելի դանդաղ, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչու է տեղի ունենում դա:
Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ երիտասարդ եւ միջին տարիքում ֆենոմենալ հիշողությամբ տարեց մարդիկ առանձնապես զարմանալի կարողություններ չէին դրսեւորել, դրանք դրսեւորվել էին միայն 80 տարեկանից հետո: Իմիջիայլոց, արդյոք նրանց ուղեղն իրենց տարեկիցների ուղեղից տարբերվել է այն տարիներին, երբ նրանք դպրոցում էին սովորում, դժվար է ասել, չէ որ նման փորձարկումներ չեն անցկացվել: Այժմ գիտնականները նախատեսել են ուսումնասիրել փորձարկման մասնակիցների ԴՆԹ-ն, որպեսզի պարզեն, թե արդյոք գենային մակարդակում տարբերություններ կան:






