Հազվագյուտ եւ անբուժելի հիվանդության պատճառով 29-ամյա Սառա-Լին-Մամբերսոնի ներբանները կրկնակի փոքրացել են:
Որպես փաստաբան աշխատող Սառա-Լինը տառապում է Շարկո-Մարի-Տուտի հիվանդությամբ, որը վնասում է նյարդերը ուղեղի եւ ողնաշարի սահմաններից դուրս: Սառան իր հիվանդության մասին իմացել է միայն 2011 թվականին, չնայած այն բանին, որ ախտանիշները հայտնվել էին մանուկ հասակում: Ամենաակնհայտ ախտանիշների թվում է քայլելու ընթացքում անկայունությունը եւ հավասարակշռությունը պահպանելու խնդիրները: Հիվանդության պատճառով աղջկա ներբանների ծավալը փոքրացել է եւ այժմ նրան երկու անգամ ավելի փոքր կոշիկներ են անհրաժեշտ, քան նախկինում:
Այդ հիվանդության պատճառով Սառա-Լինի մոտ քայլելու ընթացքում խնդիրներ են առաջանում, իսկ անտեղյակ մարդկանց թվում է, թե նա ալկոհոլ է խմել եւ այդ պատճառով չի կարողանում պահպանել հավասարակշռությունը: Երբեմն նրան նույնիսկ չեն թողնում մտնել հանրային վայրեր, չէ որ նա քայլելիս օրորվում է: Սակայն նա ինքը ախտորոշման լուրը թեթեւացմամբ է ընդունել, որովհետեւ հիմա հստակորեն գիտե իր ախտանիշների պատճառը:
Հիվանդությունն էականորեն նվազեցնում է կյանքի որակը, բայց Սառան դիմանում է եւ փորձում է պահպանել այն կենսակերպը, որին սովորել է: Անցյալ տարվա սեպտեմբերին նա ամուսնացել է եւ ինքն ու ամուսինը որոշել են երեխաներ չունենալ, որովհետեւ գենետիկական հիվանդությունը նրանց փոխանցելու շատ մեծ ռիսկ գոյություն ունի: Իմիջիայլոց, Սառան ասում է, որ աջակցում է Շարկո-Մարի-Տուտայի հիվանդությամբ տառապող մարդկանց, որոնք որոշում են երեխա ունենալ եւ երջանիկ, նորմալ կյանք են վարում:







