Այրոցի դեմ հայտնի դեղամիջոցները կարող են սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել՝ ըստ Հյուսթոնի մեթոդական հիվանդանոցի հետազոտողների: Դրանք պրոտոնների պոմպի արգելակիչներ կամ ՊՊԱ են, ինչպես՝ Prevacid-ը, Prilosec-ը եւ Nexium-ը՝ այդ ոլորտի ամենավաճառվող դեղամիջոցները:

Հայտնի է, որ սրտի հիվանդություն ունեցող մարդկանց դեպքում դեղերը կարող են սրտի երկրորդ նոպա կամ ինֆարկտ առաջացնել: Բայց հետազոտողները վերջերս պարզել են, որ ՊՊԱ-ները կարող են խնդիրներ առաջացնել նաեւ առջող մարդկանց դեպքում: Երբ դեղն արգելափակում է ստամոքսաթթվի արտադրությունը, այն նաեւ նեղացնում է արյունատար անոթները, ինչը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման եւ սրտային անբավարարության:

Բժիշկ Ջոն Կուկի կարծիքով՝ բոլորը, ովքեր ՊՊԱ են ընդունում, պետք է այդ դեղերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ:

«Եթե որեւէ բան պետք է ստամոքսի համար, լավ այլընտրանք կարող են լինել H2 անտագոնիստները, օրինակ՝  ռանիտիդինը,- ասել է նա Newsmax Health-ին տված հարցազրույցում: (Ռանիտիդինը Zantac-ի եւ TRITEC-ի ընդհանուր ձեւն է: Tagamet-ը եւ Pepcid-ը ուրիշ Н2 անտագոնիստներ են):

Այրոցի դեմ ամենաանվնաս եւ արագ ազդող դեղամիջոցները, որոնք տրվում են առանց դեղատոմսի, անտացիդներն են՝ Tums կամ Mylanta: Դրանք պարունակում են կալցիում կամ մագնեզիում, որպեսզի չեզոքացնեն ստամոքսի թթուն:

Բժիշկներն այրոցը դիտարկում են որպես նշան, որ մարսողական համակարգը չի գործում ինչպես հարկն է:

Ոչ ավանդական բժիշկ Սթիվեն Ռոզենբլաթը Լոս Անջելեսից խորհուրդ է տալիս ձեռնարկել հետեւյալ միջոցառումները՝ լավ մարսողությունը վերականգնելու համար.

Դանդաղ, անշտապ ծամեք ուտելիքը,

Խուսափեք կոնսերվանտներից, քանի որ մարդու օրգանիզմը հարմարված չէ դրանք յուրացնելու,

Ընդունեք վիտամին C (1,000-2,000 մգ ամեն օր) եւ ձկան յուղ (1-3 գ ամեն օր),

Ֆերմենտային հավելումներ ընդունեք, որպեսզի պահպանեք ստամոքսաթթվի օպտիմալ մակարդակը,

Ամեն ուտելուց 30 րոպե առաջ մեկ բաժին ընդունեք:

Պրոբիոտիկներ ընդունեք: Պրոբիոտիկ հավելումներ ընդունեք կամ ամեն օր ամբողջական հատիկներով յոգուրտ կերեք: