Կաթնային եւ կաթնաթթվային մթերքները (ինչպիսիք են յոգուրտը, մածունը, պանիրը) նվազեցնում են կանանց մոտ կրծքի քաղցկեղի ռիսկը: Այդ մասին հայտնում են Lawson Health Research Institute-ի գիտնականները (Կանադա):
Նրանք ուսումնասիրել են 80 կնոջ մասին տվյալներ, որոնցից 23-ը չարորակ կամ բարորակ ուռուցքներ է ունեցել եւ հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել. կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ առնվազն մեկ միավորող գործոն է եղել. նրանից ոչ մեկը աչքի չէր ընկնում կաթնաթթվային մթերքների հանդեպ սիրով, մինչդեռ վերահսկիչ խմբից առողջ կանայք այդ մթերքներն անհամեմատ ավելի հաճախակի էին օգտագործում:
Այդ հիման վրա բժիշկները հիպոտեզ են առաջ քաշել, որ կաթնային եւ կաթնաթթվային մթերքների օգտագործումը կարող է օգնել` դանդաղեցնել օրգաններում եւ հյուսվածքներում քաղցկեղային բջիջների աճը եւ հետագա զարգացումը: Այդ առումով առանձնապես արդյունավետ են պրոբիոտիկների բարձր խտությամբ մթերքները` պանիրը, յոգուրտը կամ մածունը:
Մասնագետների խոսքով, կաթնաթթվային պրոբիոտիկներն ակտիվորեն պաշտպանում են աղիների ֆլորայում պաթոգեն եւ օգտակար միկրոօրգանիզմների դիսբալանսից, ինչն իր հերթին դրականորեն է ազդում կանանց առողջության վրա եւ նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը:
Այդ հետազոտության մասին հայտնում է Applied and Environmental Microbiology ամսագիրը:






