Ըստ ԱՄՆ Առողջապահության նախարարության ընդունած նոր կանոնների, դեղագործական ընկերությունները պարտավոր են լինելու հրապարակել բոլոր կլինիկական հետազոտությունների արդյունքները, այլ ոչ թե միայն այն հետազոտություններինը, որոնք հաջող են անցել: Ակնկալվում է, որ այդ կանոններն արմատապես կփոխեն խոշորագույն դեղագործական ընկերությունների աշխատանքային մեթոդները:

«Կլինիկական հետազոտություննների մասին մեծաքանակ տեղեկությունների հասանելիութունը օգտակար է հիվանդների, հասարակության ու գիտության համար, - հայտնել է ԱՄՆ առողջապահության ազգային իստիտուտների տնօրեն Ֆրենսիս Քոլինսը, - վերջնական որոշումն ու կանոնները, որոնք հրապարապվել են այսօր, կօգնեն առավելագույնի հասցնել պետության կամ մասնավոր ընկերությունների կողմից աջակցություն ստացող կլինիկական հետազոտությունների կարեւորությունը ու հարգանքի տուրք հայտնել այդ հետազոտությունների մասնակիցներին, որոնք այնքան շատ բան են անում, որպեսզի հասարակությանը օգնեն բարձրացնել գիտելիքները առողջության ոլորտում»:

Ըստ նոր կանոնների՝ դեղագործական ընկերությունը պետք է հետազոտության անցկացումը գրանցի ClinicalTrials.gov կայքում՝ առաջին կամավորին գրանցելուց հետո 21 օրվա ընթացքում: Բացի դրանից գիտնականները պետք է հաշվետու լինեն, թե ինչպես են ծրագրում անցկացնել հետազոտությունը, բացահայտեն տվյաների վերլուծության վիճակագրական մեթոդները ու բոլոր փոփոխությունները, որոնք փորձի ընթացքում գրանցվել են հետազոտությունների վերաբերյալ արձանագրությունում:

Մասնագետները հույս ունեն, որ դա վերջ կդնի այն պրակտիկային, որի ժամանակ գիտնականները տարբեր մեթոդներ են օգտագործում արդյունավետությունը գնահատելու համար, բայց հայտնում են միայն նրանց մասին, որոնք դրական արդյունքներ են տալիս: