Հասուն տարիքում կանայք ոչ միայն չեն կորցնում հետաքրքրությունը սեքսի նկատմամբ, այլեւ հաճախ սկսում են դրանից ավելի մեծ բավականություն ստանալ, քան երիտասարդ տարիներին։ Այս մասին են վկայում Քլիվլենդի համալսարանի ամերիկացի գիտնականների անցկացրած հարցման արդյունքները։ Կանայք միայն 70 տարեկանից հետո են դադարում սեքսն ընկալել որպես իրենց ամենակարեւոր պահանջներից մեկը։

Գիտնականները պարզել են, որ չնայած 50 ու 60 տարեկանից հետո ինտիմ հարաբերությունների ժամանակ ծագող զուտ ֆիզիոլոգիական խնդիրներին՝ այս տարիքային խմբի կանայք ավելի ինքնավստահ են ու տիրապետում են հմտությունների, որոնք թույլ են տալիս լիարժեք սեքսուալ հարաբերություններ ունենալ, որոնք երկու զուգընկերներին էլ բավարարում են։

Բացի դրանից այդ տարիքում կանայք զգալիորեն հաճախ ու բացահայտ են ննջարանում քննարկում զանազան խնդիրներ՝ օրինակ սեռական դիսֆունկցիան, ինչը թույլ է տալիս նաեւ հաջողությամբ լուծել այդ խնդիրները։ Սրանք 40-75 տարեկան եւ կայուն սեռական հարաբերություններ ունեցող ավելի քան 500 կանանց հետ զրույցների արդյունքներն են։ Նրանց բոլորին հարցրել են, թե ինչ փոփոխություներ են կատարվել նրանց կյանքում տարիքի հետ, երբ սեռական ֆունկցիան թուլանում է։

40-69 տարեկան կանայք պատմել են, որ ավելի շատ բավականություն կստանային սեքսով զբաղվելուց, եթե ավելի լավ ֆիզիկական վիճակում գտնվեին։ Սակայն հարցման մասնակիցների միայն փոքր մասն է խոստովանել, որ տարիքն ազդում է սեքսի հանդեպ հետաքրքրության ու դրանից բավականություն ստանալու վրա։ Բացի դրանից գրեթե բոլոր կանայք, ում տարիքը չէր գերազանցում 70 տարեկանը, պնդում էին, որ ինտիմ հարաբերությունները կյանքի որակի կարեւորագույն գործոնն են։

Պրոֆեսոր Հոլլի Թոմասը՝ Փիթսբուրգյան համալսարանից, ասել է «Այս հետազոտության ամենաուսանելի եզրակացություններից մեկն այն է, որ կան մեծ քանակության կայանք, որոնք հաջողությամբ ադապտացվել են բոլոր բացասական փոփոխություններին սեքսուալ ակտիվության նկատմամբ իրենց ակնկալիքները փոխելու միջոցով»։ Հետազոտության արդյունքները կարող են ավելի կարեւոր թվալ, եթե հաշվի առնենք, որ կանոնավոր սեքսը կարող է լինել երկակեցության գաղտնիքներից մեկը։