Ձեր տանը քիչ չեն այն իրերը, որոնց վրա կան մեծ թվով վտանգավոր մանրէներ, եւ որոնց դուք ամեն օր եք շփվում: Առողջ կենսակերպի եւ էկոլոգիական գրագիտության Rodales Organic Life պորտալի փորձագետները կազմել են մարդկանց մեծամասնության տանը հանդիպող ամենակեղտոտ իրերի ցուցակը:

1. Խոզանակների բաժակը, փորձագետների կարծիքով, տանը եղած ամենակեղտոտ իրերից մեկն է: Եթե այն պարբերաբար չլվացվի, դրանց մեջ ստաֆիլոկոկեր, բորբոս եւ խմորասնկեր են բազմանում:

2. Լոգարանի գորգերը նույնպես բակտերիաների եւ բորբոսի աճի կատարյալ միջավայր են ստեղծում:

3. Ախտածին օրգանիզմների մեկ այլ բուծարան կարող է լինել լվացարանակոնքի ջրհոս համակարգը. փորձագետները պնդում են, որ այնտեղ ավելի շատ բակտերիաներ կան, քան զուգարանակոնքի նստատեղին: Այդ պատճառով լվացարանակոնքը պետք պարբերաբար մաքրել  հատուկ միջոցներով:

4. Սառնարանների խտացուցիչը բորբոսի հավաքման մեկ այլ  նախընտրելի վայր է, ուստի այն պետք է պարբերաբար մաքրել:

5. Մուտքի առջեւ փռվող գորգը եւս պետք է պարբերաբար մաքրել, քանի որ փողոցից բերած բոլոր բակտերիաները մնում են դրա վրա:

6. Տան ամենակեղտոտ իրերի ցուցակի մեջ են ներառվել նաեւ սմարթֆոնները. Սմարթֆոնի մակերեւույթին մեծ թվով բակտերիաներ եւ վիրուսներ կան, սակայն քչերը գիտեն այդ մասին եւ այն չեն մաքրում:

7. Տնային ձեռնասունների խաղալիքները տան այն իրերից մեկն են, որոնց վրա բակտերիաները լի են եւ հնարավոր է՝ պոտենցիալ վտանգ են ներկայացնում ինչպես կենդանիների, այնպես էլ դրանց տերերի համար: