Քրիսթին Ֆրենչը դասավանդում է Christian Academy Providence School (Քենթուկի, ԱՄՆ) Դաունի համախտանիշով հատուկ դպրոցում: Վերջերս նա գրավել է համացանցի հարյուր հազարավոր օգտատերերի ուշադրությունը, երբ իր հարսանիքին է հրավիրել ամբողջ դասարանին:
«Նրանք ասես իմ ընտանիքը լինեն: Սա իմ առաջին եւ առայժմ միակ դասարանն է, հետեւաբար ես չէի կարող այդ յուրահատուկ օրն առանց նրանց անցկացնել»,- ասել է Քինսին:
Աշակերտներից յուրաքանչյուրն արարողության ժամանակ ինչ-որ դեր է ստացել. աղջիկները նետում էին ծաղկաթերթեր, իսկ տղաները բերում էին նշանադրության մատանիները: Սակայն, ինչպես ասել են երեխաները, իրենց ամենից շատ դուր են եկել պարերը:
Քինսիի խոսքով՝ հարսանիքին իր աշակերտների ներկայությունն այդ օրը բացառիկ է դարձրել, հարսանիքի հյուրերը եւս հուզված էին եւ զգացված:
«Այնքան հուզիչ էր՝ թե՛ ինձ համար, թե՛ Ջոշի, որ նրանք եկել էին մեր հարսանիքին եւ դարձել էին դրա մի մասը: Նրանք մեր կողքին էին այդ հանդիսության ժամանակ եւ տոնում էին մեզ հետ միասին»,- ասել է Քինսին:








