Մրգերն առողջ սննդակարգի մաս են կազմում, սակայն դրանցից շատերում կալորիաներն ավելի են, քան կարող է թվալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ամենատարածված մրգերում կալորիաների պարունակությունը:

Նարինջ

Միջին չափի մեկ նարինջը շուրջ 88 կալորիա է շարունակում: Նարինջում նաեւ մեծ քանակությամբ C վիտամին եւ կալիում կա:

Ձմերուկ

Ընդունված է համարել, որ ձմերուկը գրեթե ամբողջությամբ ջրից է կազմված, ինչն այն դիետիկ մթերք է դարձնում: Սակայն ձմերուկի մի քանի կտորը ձեր օրգանիզմին 100 կալորիա կտա: 100 գրամ ձմերուկում շուրջ 33 կկալ կա:

Տանձ

Մեկ տանձի մեջ ավելի քան 100 կալորիա կա: Բարեբախտաբար, բացի այս տպավորիչ ցուցանիշիչ, տանձը նաեւ շուրջ 5.5 գրամ մանրաթել է պարունակում:

Ելակ

100 գրամ ելակը 33 կկալ է պարունակում: Առաջին հայացքից այնքան էլ շատ չէ, բայց հարկավոր է հաշվի առնել, որ երկու գավաթ ելակում ավելի քան 100 կալորիա է ստացվում, ինչն ավելի է, քան միջին չափի բանանում կալորիաների պարունակությունը: Սակայն հարկ է նաեւ նշել, որ նույն քանակությամբ ելակը շուրջ 400 մգ մագնեզիում է պարունակում:

Խնձոր

Մեկ խնձորի մեջ 70-100 կալորիա կա, ինչպես նաեւ 3 գրամ մանրաթել:

Խաղող

100 գրամ խաղողը 67 կկալ է պարունակում: Խաղողի 30 ողկույզը, անկախ գույնից, շուրջ 130 կալորիա է պարունակում:

Բանան

Մեկ խոշոր բանանը շուրջ 150 կալորիա է պարունակում: Բանանի մեջ նաեւ առողջության համար չափազանց օգտակար 422 գրամ կալիում կա:

Նուռ

Հարյուր գրամ նուռը 83 կալորիա է պարունակում: Միջին չափի մեկ նուռը շուրջ 150-200 կալորիա ունի:

Մանգո

Մանգոն, թերեւս, ամենակալորիական մրգերից է: Մեկ մանգոյի մեջ շուրջ 250 կալորիա կա:

Պապայա

Պապայան նույնպես բարձր կալորիականությամբ արեւադարձային միրգ է. շուրջ 250 կալորիա՝ մեկ հատում: