ԱՄՆ-ում գրանցվել է, այսպես կոչված, «զոմբի հիվանդության» մի քանի դեպք. սա մակաբուծային լեյշմանիոզ հիվանդությունն է, որը հանգեցնում է  մարմնի վրա չապաքինվող խոցերի առաջացման:

Clinical Infectious Diseases-ի համաձայն՝ ենթադրվում է, որ հիվանդությունը ԱՄՆ են բերել Սիրիայում եւ Իրաքում ծառայող զինվորները: Նաեւ կարծիք կա, որ լեյշմանիոզը կարող էին բերել զբոսաշրջիկները, որոնք ճանապարհորդում են Հարավային Ամերիկայում:

Այսօր լեյշմանիոզը տարածված է աշխարհի 88 երկրներում, գլխավորապես արեւադարձային եւ հասարակածային գոտում: Հիվանդության հարցիչ մակաբույծները փոխանցվում են մլակների մի քանի տեսակների միջոցով:

Լեյշմանիոզի մի քանի տարատեսակ կա՝ մաշկային (Հարավային Ամերիկայում հայտնի է որպես «կաուչուկային խոց», տարածված է Հին աշխարհի երկրներից՝  հիմնականում Աֆղանստանում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Սիրիայում, եւ Նոր աշխարհ երկրներից՝ Բրազիլիայում եւ Պերուում) եւ լորձամաշկային, որը հանգեցնում է դեմքի սաստիկ ձեւախախտման (հանդիպում է միայն Նոր աշխարհում): Այս տեսակներից բացի, կա վիցերալային լեյշմանիոզ, որը տարածված է Բանգլադեշում, Հնդկաստանում, Նեպալում. Սուդանում, Եթովպիայում եւ Բրազիլիայում:

Բուժման բացակայության դեպքում մաշկալորձային  եւ վիցերալային լեյշմանիոզը կարող է մահացու ելք ունենալ: