Հայաստանում արձանագրվել է ԵՄ անդամ չհանդիսացող եվրոպական երկրների շարքում հակաբիոտիկների օգտագործման ամենացածր մակարդակը: Ամենաբարձր մակարդակ արձանագրվել է Թուրքիայում: Այսպիսին են Versporten et al. հետազոտության տվյալները, որը կազմակերպվել է հակաբիոտիկների օգտագործման մշտական մոնիթորինգի նպատակով, քանի որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն իրական սպառնալիք է դարձել բնակչության առողջության համար: Հետազոտողները պարզել են, որ հակաբիոտիկների օգտագործման մակարդակը տարբեր երկրներում տատանվում է:
Հետազոտության համաձայն՝ Թուրքիայի յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 3 անգամ ավելի շատ դեղամիջոց, քան Հայաստանում:
Հակաբիոտիկների օգտագործման մակարդակն ուսումնասիրելու համար հետազոտողներն օգտագործել են ԱՀԿ-ի մշակած ստանդարտ մեթոդները, հայտնում է 2minute medicine.com-ը:
Գիտնականները վերլուծել են 2011 թ. հակաբիոտիկների օգտագործման տվյալները, ուսումնասիրվել են տարբեր աղբյուրների, այդ թվում՝ մեծածախ վաճառքի տվյալները (հաշվի առնելու համար ինչպես դեղատոմսով, այնպես էլ՝ առանց դեղատոմսի օգտագործվող դեղամիջոցների քանակը):
Հակաբիոտիկների օգտագործման աղյուսակի առաջին հնգյակում ընդգրկվել են՝ Թուրքիան, Մոնտենեգրոն, Տաջիկստանը, Կոսովոն եւ Սերբիան:
Օգտագործվող հակաբիոտիկների տեսակները եւս զգալիորեն տարբերվում են: Ամենից հաճախ օգտագործվում է պենիցիլինը, հատկապես՝ Վրաստանում եւ Ադրբեջանում: Նեղ սպեկտրի ազդեցության պենիցիլինն առավել հաճախ օգտագործվում է Չեռնոգորիայում: Ցեֆազոլինն առավել հաճախ օգտագործվում է Թուրքիայում, ամենաքիչը՝ Ադրբեջանում:






