Իտալիայի հարավում բերգամոտ է աճում՝ կծու միրգ: Դա նոր ԿԱՀ-ի (կենսաակտիվ հավելում), որը գովազդվում է որպես մետաբոլիկ համախտանիշի դեմ հզոր միջոց եւ այլընտրանք խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդների համար, որոնց հակացուցված են ստատինները, հիմնական բաղադրիչն է, փոխանցում է Newsmaxhealth-ը:
«Սա միակ ԿԱՀ-ն է, որն ազդում է մետաբոլիկ համախտանիշի բոլոր պարամետրերի վրա», - ասում է ավստրալացի սրտաբան Ռոսս Ուոքերը:
Մետաբոլիկ համախտանիշը դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ կապված ախտանիշերի միասնություն է, բնութագրվում է ճարպակալմամբ, ինսուլինի նկատմամբ դիմադրողականությամբ, խոլեստերինի, տրիգլիցերիդների եւ զարկերակային ճնշման բարձր մակարդակով:
Հետազոտողներն առաջին անգամ հետաքրքրվել են բերգամոտի բուժական ներուժով, երբ նկատել են, որ սրտի հիվանդությունն ավելի պակաս տարածված է Իտալիայի արեւմտյան մասում, քան արեւելյանում:
«Միակ տարբերությունն այն է եղել, որ արեւմտյան մասում մարդիկ բերգամոտի պտուղներն օգտագործել են սննդի մեջ», - ասում է բժիշկ Ուոքերը:
Իտալիայի արեւելքը Մոլորակի միակ վայրն է, որտեղ բերգամոտի նարինջներ են աճում: ԱՄՆ-ում բերգամոտի միակ հասանելի աղբյուրն Earl Grey թեյն է, բայց այն պտղի չափազանց քիչ հակաօքսիդանտներ է պարունակում, որպեսզի բուժական ուժ ունենա: Այս պատճառով հետազոտողները որոշել են ստեղծել բերգամոտի պտուղների կենտրոնացված էքստրակտ:
2011-ին իտալացի հետազոտողները բերգամոտի էքստրակտի արդյունավետությունը ստուգել են խոլեստերինի բարձր մակարդակ եւ հիպերլիպիդեմիա ունեցող 237 հիվանդի վրա: Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Fitoterapia գիտական ամսագրում, ցույց է տվել, որ էքստրակտը հրաշալիորն լավ է ազդում արյան մեջ ճարպերի եւ շաքարի պարունակության վրա:
«Բերգամոտի մեջ 5 հակաօքսիդանտ կա, որոնցից մեկը, օրինակ, արգելափակում է աղիներում խոլեստերինի կլանումը, - ասում է բժիշկ Ուոքերը:- Ահա թե ինչու մենք խորհուրդ ենք տալիս BergaMe-ն ընդունել ուտելուց 15-20 րոպե առաջ»:
Իր կարիերայի ընթացքում բժիշկ Ուոքերը BergaMet-ի օգնությամբ 1500 հիվանդի է բուժել:
«Դա հրաշալի լրացում է իմ բուժմանը, - ասում է նա:- Այն ինձ հնարավորություն է տալիս բուժել սրտի լուրջ խնդիր ունեցող իմ հիվանդներին՝ ստատինների բավական փոքր չափաբաժնով եւ դրա հետ մեկտեղ, նաեւ վերահսկել նրանց լիպիդների մակարդակը»:
Որոշ հիվանդներ նույնիսկ նիհարել են՝ ստատիններ ընդունելով: ԿԱՀ-ն ճիշտ դիետայի եւ ֆիզիկական վարժությունների հետ օգնել է ամբողջ 45 կիլոգրամով նիհարել:






