Բոտուլիզմով հիվանդ հղի կինը մարտի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։

Ինչպես հայտնեցին հիվանդանոցի աշխատակիցները, կինն արդեն առողջացել է, իսկ պտղի հետ կարծես ամեն ինչ նորմալ է։

Հիշեցնենք, որ հղի կինը եւ նրա ամուսինը թունավորվել էին պահածոյացված սմբուկի խորովածից։ Կինը մարտի 10-ին ծանր վիճակում դիմել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել է Երեւան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բոտուլիզմի դեպք Հայաստանում՝ հղի կինը ծանր վիճակում է

Բոտուլիզմով հիվանդ հղի կնոջ պտղին վտանգ չի՞ սպառնում