Քալիֆորնիայի Վենետիկ քաղաքի Kippy's պաղպաղակների խանութը վերջերս առաջարկել է չորսօրյա սննդակարգ՝ ամբողջապես պաղպաղակներից բաղկացած: Ցանկացողները կարող են ստանալ 5 չափաբաժին պաղպաղակ նարնջի եւ կիտրոնի համով:

Kippy's պաղպաղակը օրգանիկ է, դրա հիմնական հումքը կոկոսն է, այլ ոչ թե կաթը, հաղորդում է Fox News-ը:

Չնայած գայթակղիչ է հնչում, բայց իրականում այն այնքան էլ առողջարար ուտելիք չէ՝ ինչպես հաղորդում  է B Nutritious կենտրոնի հիմնադիր Բրուկ Ալպերտը:  «Կարեւոր չէ, դրա հումքը կոկոսն է թե ոչ, ինձ անհանգստացնում է այն փաստը, որ այնտեղ չկան տարբեր սնուցիչ նյութեր», - ասում է նա։  Սնուցիչ նյութերի ընդունումը սահմանափակելու դեպքում Ձեր  օրգանիզմը բավարար քանակությամբ վիտամիններ եւ միներալներ չի ստանում:

Ցանկանում եք նիհարե՞լ

Բրենտ Ռոուզը փորձել է այս դիետան իր ընկերուհու հետ եւ 4 օրվա ընթացքում նիհարել է 3կգ-ով: Բայց հանգստյան օրերին նա նորից իր նախնական քաշը վերականգնել  է:

Եթե Ձեր սննդի ընտրությունը սահմանափակ է, ամենայն հավանականությամբ ավելի քիչ կուտեք եւ քաշ կգցեք՝ ինչպես հաղորդում է Ալպերտը: Բայց սա չի նշանակում, որ նման ձեւով քաշ գցելը լավ է Ձեր օրգանիզմի համար, քանի որ, կորցրած կիլոգրամները կարող են վերադառնալ. դա այդքան էլ կայուն մոտեցում չէ:

Այնուամենայնիվ, Ռոուզը գրում է, որ պաղպաղակը աննկարագրելիորեն համեղ է եւ խորհուրդ է տալիս փորձել այն, սակայն նորմալ չափաբաժիններով: