Նույնասեռականությունը հիվանդություն չէ, բայց սեքսուալ խանգարում է, իսկ  տրանսվեստիտների 80%-ը շիզոֆրենիկներ են:  Համենայն դեպս, այդպես են կարծում հայ մասնագետներ. սեքսոպաթոլոգ , հոգեվերլուծաբան Մարատ Զաքարյանը եւ հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարատ Զաքարյանը հիշեցրեց, որ նույնասեռականությունը բացառել են Հիվանդությունների Միջազգային Դասակարգումից  (ՀՄԴ),  եւ այդ պատճառով, չնայած որ սա ախտաբանություն է (պաթոլոգիա), ախտաբանություն տերմինը այս հասկացության համար պետք է շատ զգուշությամբ կիրառել: «Եւ ինչն է այստեղ հետաքրքիր, որ հոմոսեքսուալիզմը հանել են հիվանդություննրի ցանկից, իսկ սերը ՝ մտցրել են»,- նշեց նա, եւ ավելացրեց, որ սերը , իր կարծիքով , օգտակար է առողջության համար, ընդ որում ցանկացած տարիքում:

Այսպիսով, նրա խոսքով , նույնասեռականությունը սեռական կողմնորոշման խանգարում է, ավելի ստույգ, սեռական կողմնորոշման շեղում՝ այն պատկանում է սեռական պարաֆիլիաների շարքին, ինչպիսիք են նաեւ սադիզմը, մազոխիզմը եւ ուրիշ վարքագծային խանգարումներ: «Դա մարդու կենսակերպն է», - նշեց նա:

Մ. Զաքարյանի խոսքով, սեռական պարաֆիլիաների էթիոպաթոգենեզը (ախտածագումնաբանությունը, այսինքն ինչի՞ց, ինչպե՞ս եւ ե՞րբ են դրանք առաջանում ) մինչ օրս ուսումնասիրված չէ: Կարծիք կա , որ դա սկսում է դեռեւս մոր արգանդում, կա նաեւ հորմոնալ տեսություն, Ֆրեյդի տեսություն, նյարդաբանական վարկած, վնասվածքային նաեւ հարկադրականության տեսություն եւ այլն:

«Ի՞նչ են զգում այս մարդիկ: Հիմնականում նրանք խոցելի են, միայնակ, կասկածամիտ, նրանք հաճախ են նեվրոզներով տառապում եւ ունեն սուիցիդալ հակումներ»,- նշեց բժիշկը ՝ հավելելով, որ նույնասեռականներն ավելի դժվար են տանում բաժանումն իրենց զուգընկերոջ հետ, քան հետերոսեքսուալ զույգերը:

Հոգեբան Սամվել Խուդոյանը նշեց, որ  հարցը, թե նույնասեռականությունը հիվանդություն է թե ոչ, մինչ օրս արդիական է մնում: Նա նշեց, որ նույնասեռականությունը եւ տրանսսեքսուալությունը բացարձակապես տարբեր հասկացություններ են:  «Բայց սա միանշանակ խանգարում է, եւ որոշ դեպքերում խանգարումը կարող է լինել բարոյական եւ կամ սոցիալական հիվանդության հետեւանք:  Այսինքն, միասեռականությունը կարող է լինել ձեռքբերովի: «Եթե ինչ-որ մեկին բանտում մշտապես բռնաբարում են, նա սկսում է հարմարվել դրան» - նկատեց նա: Հոգեբանի կարծիքով, տրանսսեքսուալությունը այն է, երբ մարդ սկսում է իրեն հակառակ սեռի ներկայացուցիչ համարել, եւ 70-80% դեպքերում դա շիզոֆրենիա է: «Ինչու՞, եթե հիվանդը հայտարարում է, որ ինքը Նապոլեոնն է, մենք նրան Նապոլեոնի տեղը չենք դնում, իսկ երբ կինը պնդում է, որ ինքը տղամարդ է, դա նորմալ է» ,- հարց տվեց հոգեբանը:

Մարատ Զաքարյանի խոսքով, վիճակագրության համաձայն, հոմոսեքսուալիստները հասարակությունում կազմում են 3-7%,  լեսբուհիները՝ ավելի քիչ , իհարկե «եթե պետություններն արհեստականորեն չեն  մեծացնում այս թիվը ՝ օրինականացնելով միասեռ ամուսնությունները»:

«Այն հասարակություններում, որտեղ այս հարցը խիստ վերահսկվում է, որտեղ տղաների եւ աղջիկների ձեռնադրության ավանդույթներ կան, չկա նույնասեռականություն», - վստահեցրեց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նա նաեւ ավելացրեց, որ կա այնպիսի երեւույթ, ինչպիսին անդրոգինիան է՝ հակառակ սեռի հոգեբանական կերպարի ընդունումը:  Այսինքն, կանանց մոտ դրսեւորվում են տղամարդկային հոգեբանական որակներ, իսկ տղամարդկանց մոտ՝ կանացի: Ընդամենը 50  տարի առաջ անդրոգինիան կազմում էր 20%, իսկ այսօր այն կազմում է 70%: «Ինչո՞ւ է այս թիվը մեծանում, քանի որ այս մարդիկ կյանքում ավելի հաջողակ են: Դա  ոչ մի ընդհանուր բան չունի  ոչ՛բիսեքսուալության, ոչ՛հոմոսեքսուալության հետ: Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք գլոբալ պրոցեսի հետ՝ երկու սեռերի մերձեցման: Այսինքն, սկզբից մայրիշխանություն էր, հետո հայրիշխանություն, հիմա գնում ենք դեպի սեռերի երկիշխանություն»,-ասաց նա, միեւնույն ժամանակ աբսուրդ եւ հիմարություն անվանելով այն, որ շատ պետություններ թույլ են տվել միասեռ ամուսնությունները:

«Ո՞վ է շքերթի վերածում իր անկողնային պատմությունները: Մեր մոլորակը ուղղակի գերբնակեցված է, եւ այսպիսի պրոցեսները կոչված են խթանելու ծնելիության անկումը, բայց մեր ազգի հետ դա ոչ մի կապ չունի: Մեզ համար դա կործանարար է, մենք պետք է դա օրենքով արգելենք» ,- հայտարարեց նա: