Արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտները օգնում են ծխողներին ազատվել վատ սովորություններից: Այս հարցին պատասխանելու համար ամերիկացի փորձագետները հետազոտել են 88 ծխողների, որոնք նաեւ օգտագործում էին էլեկտրոնային ծխախոտներ: Հոդվածը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում, հաղորդում է Fox News-ը:
Գիտնականները պարզել են, որ ծխողները, որոնք նաեւ օգտագործել են էլեկտրոնային ծխախոտներ, ավելի հակված չեն եղել ծխելը թողնելուն, քան նրանք, ովքեր օգտագործել են սովորական ծխախոտ:
Էլեկտրոնային ծխախոտները առաջին անգամ հայտնվեցին Չինաստանում 2004թ., այնուհետեւ մտան մեծ ինդուստրիա: Սարքերը, որոնք աշխատում են մարտկոցներով, թույլ են տալիս օգտագործողներին շնչել նիկոտինի գոլորշին, որը վնասակար նյութեր եւ ածխածնի մոնօքսիդ չի պարունակում:
«Մենք որեւէ կապ չենք գտել էլեկտրոնային ծխախոտների օգտագործման եւ սովորական ծխախոտի քանակի նվազման միջեւ» - ասել է Reuters Health-ին տված հարցազրույցում հետազոտության առաջատար գիտաշխատող Ռեյչել Գրանան։
Գրանան եւ Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի իր կոլեգաները 2011թ. վերլուծել են 949 ծխողների տվյալները, որոնցից 88-ը օգտագործել են էլեկտրոնային ծխախոտներ:






