Նախադիաբետը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումն է, ու այն հանդիպում է մոլորակի չորս բնակիչներից մեկի մոտ, իսկ դա նշանակում է, որ այդ մարդկանց մոտ սիրտանոթային հիվանդությունների ու դիաբետի 2 տիպի զարգացման հավանականությունը բարձր է, քան մյուսների մոտ: Նախադիաբետը հստակ ախտանշաններ չունի, այնպես որ մարդը կարող է անգամ գլխի չընկնել, որ դիաբետ ունի, հաղորդում է Health Cleveland Clinic-ը:
Շաքարային դիաբետը կանխարգելելու համար էնդոկրինոլոգ Մարվան Համատին խորհուրդ է տալիս առողջ սննդակարգ ու առողջ կենսակերպ: Ինչպե՞ս իմանալ արդյոք Ձեզ մոտ կա 2 տիպի դիաբետի զարգացման ռիսկ ու եթե այո, ինչ է պետք անել:
2 տիպի դիաբետի ռիկսկի գործոնները ներառում են.
Ընտանեկան անամնեզ ու ավելորդ քաշ: Ավելորդ քաշը խանգարում է օրգանիզմին ինչպես հարկն է արտադրել ու օգտագործել ինսուլինը: Որքան շատ է քաշը, այնքան մեծ է հիվանդության հավանականությունը:
140/90 եւ ավելի բարձր զարկերակային ճնշումը:
HDL «լավ» խոլեստերինի մակարդակը 35-ից ցածր է, տրիգլիցերինինը՝ 250 եւ ավելի:
Դուք աֆրոամերիկացի եք, ամերիկյան հնդկացի, ասիական ծագմամբ ամերիկացի, լատինաամերիկացի կամ ծննուդով Խաղաղ օվկիանոսի կղզիներից:
Մարզանքը ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ քաշից, այլեւ կարգավորել արյան մեջ գլյուկոզայի ու խոլեստերինի պարունակությունը, ինչպես նաեւ նվազեցնել զարկերակային ճնշումը: Անգամ շաբաթը հինգ օր, օրական կես ժամ տեւող ոչ ինտենսիվ մարզանքը կարող է օգնել:
Հարկավոր է նաեւ ճիշտ սնվել, քանի որ ճիշտ ընտրված դիետան ոչ միայն կանխում է հիվանդության ծագումը, այլեւ նվազեցնում է զարկերակային ճնշումը, ինչպես նաեւ վերականգնում է արյան մեջ շաքարի ու խոլեստերինի նորմալ մակարդակը:
Հարկավոր է պահպանել ամենափոքր չափաբաժինները, եթե անգամ դուք շատ առողջ սնունդ եք օգտագործում: Եվ մի քանի խորհուրդ, թե ինչպես ճիշտ սնվել.
Փորձեք հնարավորինս քիչ հագեցած կենդանական ճարպ օգտագործել,
Օգտագործեք շատ բջջանյութ, քիչ՝ շաքար,
Կերեք սպիտակուցով հարուստ ու հագեցած ճարպեր չպարունակող սնունդ՝ հնդկահավ, ձուկ, հավ,
Օգտագործեք բուսական սպիտակուցներով հարուստ սնունդ՝ հատիկավորներ, սունկ, բանջարեղեն,
Օգտագործեք միայն յուղազրկված կաթնամթերք,
Սնունդ պատրաստելու համար օգտագործեք ձիթապտղի յուղ:






