Բազմաթիվ մարդկանց համար ծաղկող գարունը մի բան է նշանակում՝ ալերգիա։ Սակայն դեղամիջոցներ օգտագործել սկսելուց առաջ փորձեք այս բնական միջոցները, որոնք կօգնեն ձեզ մեկընդմիշտ ազատվելու ալերգիայից, հաղորդում է  Սյուզան Բեննեթը FoxNews.com ալիքով:

Ահա բժիշկ Բեննեթի կազմած յոթօրյա ծրագիրը, որը կօգնի կանխարգելել ալերգիայի ախտանիշները.

Օր 1՝ Սննդակարգ

Ալերգիայի ախտանիշների կանխարգելման ամենակարեւոր պայմանը սննդակարգից ալերգեն սննդի եւ բաղադրիչների բացառումն է։ Ըստ Բենեթի բազմաթիվ մարդիկ զգայուն են կաթնամթերքի, գլյուտենի, սնկերի, ալկոհոլի եւ ձվի նկատմամաբ։

Օր 2՝ Ջուր

Ինչքան շատ ենք մենք ջուր խմում, այնքան շատ են մեր շանսերը օրգանիզմից դուրս բերելու վտանգավոր ալերգենները եւ տոքսինները։

«Ինչքան շատ խոնավանա մեր օրգանիզմը, այնքան քիչ կլինեն ալերգիայի նոպաները. սակայն անհրաժեշտ է խմել ֆիլտրված ջուր»,  -ասում է Բենեթը։

Օր 3՝ Օդ

Տարածքների օդափոխման համար բժիշկ Բենեթը խորհուրդ է տալիս՝

1. Ամուր փակել դռնեըը եւ պատուհանները, հատկապես ամպամած եւ քամոտ օրերին

2. Տարածքում տեղադրել որակյալ օդի ֆիլտր

3. Տանը ազատվել բոլոր սինթետիկ իրերից

Օր 4՝ Ապրելու միջավայր

Տանը պահպանել հնարավորինս խիստ մաքրություն օդի եւ փոշու միջի ալերգենների ազդեցությանը չենթարկվելու համար։ Բենեթը խորհուրդ է տալիս բնական մաքրող միջոցներ եւ կանոնավոր խոնավ մաքրում։

Օր 5՝ Խոհանոց

Խոհանոցային պարագաները կարող են ուժեղացնել ալերգիայի նոպաները. Տեֆլոնային ծածկույթները տաքանալուց կարող են արտազատել վտանգավոր քիմիական նյութեր, որոնք վատ են ազդում ալերգիկների վրա։ Ամենալավ թավաները չուգունից են, էմալապատ, կամ պատրաստված են օրգանական ապակուց։

Օր 6՝ Մարմին

Ալերգենները կարող են ներթափանցել օրգանիզմ ոչ միայն օդի, ջրի կամ սննդի միջոցով, այլեւ կարող են ազդել նաեւ ներթափանցելով մաշկից։ «Մեր մաշկի վրա աճում են մոտ մեկ միլիոն բակտերիաներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ինչպես հարկն է խնամել մաշկը այլ ոչ թե ընդունել 3 րոպե տեւողությամբ ցնցուղ» -ասում է Բենեթը։

Օր 7՝ Էմոցիոնալ առողջություն

Սթրեսը եւ ընկճված վիճակը սրում են ալերգիայի նոպաները։ Բժիշկ Բենեթը առաջարկում է հանգստացնող պրոցեդուրաներ՝ խորը ներշնչումներ եւ արտաշնչումներ փակ աչքերով եւ զբոսանքներ բնության գրկում։