Հնդկաստանում բժիշկները հիվանդին վիրահատել են ու նրա աղիներից երկու մետրանոց եզան երիզորդ հանել։ Դեպքը նկարագրված է The New England Journal of Medicine ամսագրում։

48-ամյա տղամարդը դիմել է բժիշկներին որովայնի մասում ցավերի գանգատով, որոնք նրան տանջում էին արդեն երկու ամիս։ Կոլոնոսկոպիայի ժամանակ բժիշկները աղիներում հայտնաբերել են որդի մի մասը։

Սովորաբար բժիշկների ձեռքերի տակ են ընկնում միայն մակաբույծի որոշ մասերը, բայց այս անգամ պարզվել է, որ որդը զբաղեցրել է ամբողջ բարակ աղին։ Խոզի երիզորդները կարող են մի քանի մետր երկարություն ունենալ ու միաժամանակ ոչ մի անհարմարություն չպատճառել, դրա համար էլ շատերը չեն էլ իմանում, որ վարակված են։ Սակայն այս անգամ մակաբույծը ցավերի պատճառ էր դարձել։

Որդը հանելու համար ստիպված են եղել այն քաշելով հիվանդի բերանից դուրս բերել։ Բուժակարգը մոտ 15 րոպե է տեւել։ Որդի երկարությունը երկու մետր է կազմել։ Հիվանդին հակաճճվային դեղորայք են նշանակել ու արդեն մեկ ամիս է նրան ոչ մի ցավեր չեն անհանգստացնում։