Ամերիկացի ու շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնով անցնելու արդյունավետ միջոց։ Նրանց կարծիքով հանգստյան օրերը բնության գրկում անցկացնելը բավական է մնացած օրերին ժամանակին քնելու համար։ Գիտնականնները նաեւ խորհուրդ են տալիս ցերեկը հնարավորինս շատ ժամանակ անցկացնել արեւի լույսի ներքո, իսկ երեկոյան սահմանափակել էլեկտրական լուսավորությունը։
Հետազոտողները նման եզրակացության են հանգել, հետեւելով 14 կամավորների, որոնք քնի հարցում խնդիրներ ունեին։ Նրանցից ինը հանգստյան օրերին արշավների է գնացել քաղաքից դուրս, իսկ հինգը՝ տանը մնացել; Պարզվել է, որ առաջիններին հաջողվել է շաբաթվա աշխատանքային օրերին վերականգնել քնի ռեժիմը, իսկ երկրորդ խմբին՝ ոչ։
Գիտնականները ենթադրում են, որ մարդու ցիրկադային ռիթմերի, մասնավորապես քնելու ժամանակի վրա վճռորոշ ազդեցություն է թողնում մարմնի կոնաձեւ մարմնում ու արյան մեջ մելատոնինի մակարդակը։ Այդ հորմոնի քանակի փոփոխությունն էլ իր հերթին կախում ունի լուսավորությունից․ըստ նորմայի՝ գիշերն այն պետք է ավելի բարձր լինի, քան ցերեկը։
Համապատասխան հետազոտությունը հապարակվել է Current Biology ամսագրում։






