Հիվանդների մեծամասնությունը խուսափում է կոլոնոսկոպիայից հաճախ սխալ պատկերացումներից ելնելով, ինչպես պրոցոդուրայի մասին, այնպես էլ հաստ աղու քաղցկեղի մասին- ասում է Կլիվլենդի հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելման կենտրոնի տնօրեն Կերոլ Բերկը։

Մարդիկ հաճախ չեն պատկերացնում, որ հաստ աղիքի քաղցկեղը ամենահեշտ կանխարգելվող քաղցկեղի տեսակներից է, իսկ կոլոնոսկոպիան ամենակարճ, չնայած և անհարմար թեսթ է, որը կարող է իրենց կյանքը փրկել։

Բժիշկ  Կերոլ Բերկը հայտնում է իր կարծիքը կոլոնոսկոպիայի մասին, որը նա լսել է հիվանդներից  որպես գաստրոէնտերոլոգ 15 տարվա ընթացքում։

Մոլորություն համար 1. Ես չեմ հիվանդանա հաստ աղիքի քաղցկեղով

Բոլորն ել կարող են հիվանդանալ, հատկապես  50 տարեկանից հետո։ 50 տարեկանից հետո խորհուրդ է տրվում կոլոնոսկոպիա անցնել, քանի որ պոլիպների մեծամասնությունը, որոնք հանդիսանում են  հաստ աղիքի քաղցկեղի նախանշանները  50 տարեկանից հետո են առաջանում։ Պոլիպների հեռացումը կանխում է հաստ և ուղիղ աղիների քաղցկեղը։

Մոլորություն համար 2. Ոչ մի դեպքում չեմ կարող խմել այդ հեղուկը

Խմել այդ դժվարըմպելի հեղուկը կոլոնոսկոպիայի համար իսկապես հեշտ չէ շատերի համար։ Բայց կա մի լավ լուր. Հիմա հիվանդները խմում են մոտ 2 լիտր հեղուկ, այսինքն ուղիղ կեսը այն չափաբաժնից, որը խմում էին առաջ։ Ավելին, շատ բժիշկներ դա էլ են կիսում 2 մասի, կեսը՝ քնելուց առաջ, կեսը՝ առավոտյան պրոցեդուրայից առաջ։

 Մոլորություն համար 3. Կոլոնոսկոպիան ճշգրիտ տվյալներ չի տալիս

2008 թ. հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ կոլոնոսկոպիան չի կարող լիարժեքորեն պաշտպանել  հաստ աղիքի քաղցկեղից։ Բայց հետազոտության մեջ շատ պրոցեդուրաներ ամբողջական չէին և անց էին կացվում, ոչ թէ մասնագետների կողմից, այլ սկսնակների և ընտանեկան բժիշկների կողմից, որոնք հավանաբար բավական փորձ չունեին։

Հետագա հետազոտությունները ապացուցեցին, որ բժշկի փորձը շատ մեծ նշանակություն ունի կոլոնոսկոպիայի ժամանակ։ Որպեսզի կոլոնոսկոպիան բարձր որակի լինի, համոզվեք, որ բժիշկը անցել է համապատասխան պատրաստվածությունը։

 Մոլորություն համար 4. Կոլոնոսկոպիան շատ ցավոտ է, կամ ինձ չեն կարող ինչպես պետք է ցավազրկել.

Հիվանդների 99 տոկոսին  նրանց հարմարության համար, կոլոնասկոպիայի ժամանակ ցավազրկում են անէսթետիկ, կամ հանգստացնող միջոցներով։ Շատ հիվանդներ ոչինչ չեն հիշում։

Մոլորություն համար 5. Դա շատ վտանգավոր է։ Ընկերոջս կոլոնոսկոպիայի ժամանակ հաստ աղին են վնասել։

Հատուկ պատրաստված մասնագետների կողմից կատարվող կոլոնոսկոպիան բավականին անվտանգ է։ Վնասելու հավանականությունը կազմում է 1-ը 1000-ից, իսկ արյունահոսության հավանականությունը 1 տոկոս է։