Օհայոյի համալսարանի հետազոտողները գտնում են, որ անչափահասներին հնարավոր է համոզել կրճատել քաղցր խմիչքի օգտագործումը՝ նրանց ընկերներին այդ գործում ներառելու միջոցով։ Sodabriety կոչվող երեսնօրյա պիլոտային ծրագիրը ցույց է տվել, որ հասակակիցների ազդեցությունը քաղցր խմիչքների կրճատման գործում բերել է երեխաների կողմից քաղցր խմիչքների օգտագործման զգալի կրճատմանը։ Այս մասին հայտնում է Newsmax Health-ը, հղում կատարելով Medical Express-in:
Ավագ դպրոցների աշակերտների 2/3-րդը որոշել է ընդհանրապես հրաժարվել քաղցր խմիչքից։
Գյուղական դպրոցներից երկուսում աշակերտները կազմակերպել են անչափահասների խորհրդատվության խմբակներ։ Նրանք անցկացրել են մի շարք մարքեթինգային միջոցառումներ, կազմակերպել դպրոցական ժողովներ, որոնց ժամանակ քննարկվել են քաղցր խմիչքների օգտագործման ռիսկերը։
Շարժման նպատակն է երեսնօրյա ժամկետում կրճատել քաղցր խմիչքների՝ քաղցր թեյի, հյութերի, սպորտային ըմպելիքների, էներգետիկական ըմպելիքների և քաղցրացված կաթնամթերքի օգտագործումը։Արդյունքում նկատվել է քաղցր խմիչքի հանդեպ զսպվածություն դրսեւորող դեռահասների 7,2-11,8 տոկոսի աճ ։
«Մենք սովորեցնում ենք երեխաներին օգնել միմյանց, եւ այս ծրագիրը, իսկապես , արդյունավետ եղավ առողջության ամրապնդման համար», -նշում է հետազոտության ղեկավարը՝ Օհայոյի համալսարանի դոցենտ Լոռեն Սմիթը։






