Բանաձեւը, որը բժիշկներն օգտագործում են վազքուղու վրա թեստ կատարելու համար, կանանց եւ տղամարդկանց դեպքում առանձնապես տարբերություն չի պարունակում, տեղեկացնում է webmd.com-ը։ Սակայն ամերիկացի հետազոտողները կարծում են, որ այդ բանաձեւը հարկավոր է առանձին առանձին վերահաշվարկել տղամարդկանց եւ կանանաց համար վարժությունների արագությունը կամ սրտի կծկումների հաճախականությունը ճշգրիտ ստուգելու համար։

Մինեսոթայի նահանգի Ռոչեթերի Մայոկլինիկայի տնօրեն՝ բժիշկ Թոմաս Էլիսոնի գլխավորությամբ, փորձագետները հետազոտել են 25 000 հիվանդի սթրես -թեստերի արդյունքները, եւ էական տարբերություններ են նկատել տղամարդկանց եւ կանանց թեստերի  արդյունքների միջեւ:

Բժիշկ Էլիսոնի գլխավորած հետազոտական խումբը նկատել է, որ չնայած սրտի կծկումների առավելագույն ցուցանիշը երկու սեռերի մոտ էլ տարիքի հետ զուգընթաց նվազում է, կանանց մոտ այդ ցուցանիշը ավելի դանդաղորեն է նվազում:

Ստացված արդյունքների հիման վրա հեղինակները նոր բանաձեւ են առաջ բերել, որի համաձայն կանանց սրտի զարկի առավելագույն արագությունը 40-89 տարեկանում որոշելու համար 200-ից պետք է հանել իրենց տարիքի  67%-ը, իսկ տղամարդկանց համար՝ 216-ից հանել իրենց տարիքի  93%-ը , նշում են հետազոտության հեղինակները: