Մարզասրահում բազմաթիվ նորեկների թվում է, որ վազքուղին ամենապարզ եւ որեւէ կանոն չպահանջող մարզասարքն է: Բայց նույնիսկ այս դեպքում կարելի է սխալվել եւ վնասվել կամ նվազեցնել մարզումների արդյունավետությունը:
Արագությունը
Եթե առաջին անգամ եք օգտվում վազքուղուց, չի կարելի միանգամից սկսել վազել: Սկսնակների մեծ մասն ուզում է արագ արդյունք արձանագրել եւ գրեթե անմիջապես գրեթե առավելագույն արագությամբ է վազում՝ դանդաղ քայլքից սկսելու եւ աստիճանաբար արագությունն ավելացնելու փոխարեն: Այդպիսով օրգանիզմը հասցնում է վարժվել ծանրաբեռնվածությանը, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը նվազում է:
Առաջ թեքվելը
Եվս մեկ տարածված սխալ, որ հաճախ են թույլ տալիս վազքուղում, վազելիս առաջ թեքվելն է: Դրա հետեւանքով հոդերի վրա ճնշումն ավելանում է, ինչը կարող է բորբոքումների եւ վնասվածքի պատճառ դառնալ: Շատ կարեւոր է վազելիս մարմնի վերին հատվածը թուլացած պահել, կեցվածքը՝ շիտակ:
Շնչառությունը
Վազքի ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի պահել շունչը: Հարկավոր է նորմալ տեմպով շնչել, որպեսզի մարմինն անհրաժեշտ քանակությամբ թթվածին ստանա:
Ջուրը
Մի մոռացեք մարզումների ժամանակ ջուր խմել: Շատ սկսնակներ կարծում են, որ ավելի արագ կնիհարեն, եթե ջուր չխմեն: Բայց արագ քայլքի կամ վազքի ժամանակ օրգանիզմը ջրազրկվում է, եւ անհրաժեշտ է վերականգնել ջրի պակասը: Ավելին, մարզումների ժամանակ ջուր խմելը որեւէ կերպ չի ազդում նիհարելու վրա:






