Ալկոհոլիզմի հիմքում կարող է ընկած լինել գենային մուտացիան։ Այդպիսի եզրահանգման են եկել գիտնականները, հետեւելով մկների վարքագծին։
Nature Communications պարբերականում տպագրված հետազոտության մեջ ասվում է, որ նորմալ Gabrb1 գենով մկները ոչ մի հետաքրքրություն չէին ցուցաբերում ալկոհոլի նկատմամբ, եւ շատ քիչ քանակությամբ էին խմում կամ չէին խմում ընդհանրապես, երբ նրանց առաջարկում էին ջուր կամ ջրով բացած ալկոհոլ ըստ ցանկության։
Gabrb1 գենային մուտացիայով մկները ավելի շատ նախընտրում էին ոգելից խմիչքը, հաղորդում է CBS News-ը։
«Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, որպեսզի պարզենք, ունի արդյո՞ք այդ գենը նույն ազդեցությունը մարդկանց վրա, թեպետ մենք գիտենք, որ մարդկանց դեպքում ազդեցություն ունեն նաեւ էկոլոգիական գործոնները։ Այս աշխատանքը միտված է հետագայում ալկոհոլիզմի բուժման ավելի արդյունավետ մեթոդների հայտնաբերմանը», - ասել է հետազոտության համահեղինակ Քվենտին Անսթին Անգլիայի Նյուքասլի համալսարանից։
Պաշտոնական տվյալներով ամեն վեցերորդ ամերիկացին տառապում է ալկոհոլիզմով։






